Կառավարությունն արտահանող տնտեսավարողներին փոխհատուցումների համար կհատկացնի ավելի քան 5.3 մլրդ դրամ
Կառավարությունը 2026 թվականի հուլիսին արտահանում իրականացրած տնտեսավարողներին տրամադրվող փոխհատուցման ենթակա պարտավորությունների կատարման նպատակով Էկոնոմիկայի նախարարությանը կհատկացնի 5 մլրդ 365 մլն 640 հազար դրամ։ Կառավարության հերթական նիստում Էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արման Խոջոյանը ներկայացրեց հուլիսին արտահանված գյուղատնտեսական արտադրանքի ծավալները։ Մասնավորապես, հուլիսին արտահանվել է շուրջ 200 տոննա ելակ, 1250 տոննա լոլիկ, 367 տոննա չերրի տեսակի լոլիկ, […]