Այսօր՝ փետրվարի 19-ին, Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 154-ամյակն է։ Ի նշանավորումն գրողի՝ օրը նշվում է նաև որպես գրքի տոն։ «Մտածմունքներ կան, որ սաստիկ ծանր են, բայց դուք դատապարտված եք մտածելու, չեք կարող փախչել նրանցից։ Նրանք էն ծանր հիվանդությունների նման են, երբ դուք գիտեք, որ ձեր մարմնի մեջ կրում եք քաղցկեղի խոցը, բարակացավի բացիլները […]