Կառավարությունը 16,6 միլիարդ դրամ կհատկացնի ընդհանուր 89,6 կիլոմետր երկարությամբ ճանապարհների կառուցման և հիմնանորոգման համար։ Կառավարության նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ «Ընդհանուր առմամբ, այս փաթեթով հիմնանորոգվող և վերակառուցվող ճանապարհների երկարությունը կազմում է 89,6 կմ։ Հիմնանորոգումների և նախագծերի համար նախատեսվում է հատկացնել 17,74 միլիարդ դրամ, որից միայն 16,6 միլիարդ դրամը՝ շինարարության, […]