Փարիզ-2024. լողորդ Արթուր Բարսեղյանը ժամանակավոր դադար է վերցնում կարիերայում
Հայաստանի լողի հավաքականի անդամ Արթուր Բարսեղյանը հայտարարել է կարիերայում ժամանակավոր դադար վերցնելու մասին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Բարսեղյանն այդ մասին հայտարարել է լրագրողների հետ զրույցում։ «Դեռ երկար ժամանակ մտքումս կար սպորտից հեռանալը, սակայն չէի կողմնորոշվում, թե երբ պետք է այդ մասին հայտնեի ամբողջ հայությանն ու սպորտի աշխարհին: Հեռանում եմ, քանի որ առողջական խնդիրներ ունեմ, […]