Ա. Հարությունյանի գլխավորությամբ կայացել է ԲԿԳ նախաձեռնության նիստը
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ կայացել է «Բաց կառավարման գործընկերություն» (ԲԿԳ) նախաձեռնության պետական համակարգի մարմինների մասնակցությամբ նիստը: Պետական համակարգի մարմինների ներկայացուցիչները ներկայացրել են ԲԿԳ 2022-2024 թթ. գործողությունների ծրագրով սահմանված հանձնառությունների կատարման ընթացքը: Ներկայացվել են տվյալների քաղաքականության, ռազմավարական հաղորդակցության, տեղեկատվության ազատության ինքնագնահատման, մասնակցային բյուջեի, կադաստրային գեոպորտալի, գնումների էլեկտրոնային համակարգի, դատական վիճակագրական գործիքի, նվերների ռեեստրի և […]