Պաշտոնական Լոնդոնը պատրաստվում է արտաքսել Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանատան ռազմական կցորդին, ըստ «Արմենպրես»-ի, վկայակոչելով Թագավորության ներքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլիին, հայտնել է Интерфакс-ը: Բրիտանական իշխանությունների նման մտադրության մասին նախարարը հայտարարել է երկրի խորհրդարանում: Նա նշել է նաև, որ Ռուսաստանին պատկանող որոշ օբյեկտներից կհանվի դիվանագիտական սեփականության կարգավիճակը։ Միաժամանակ, Լոնդոնը վիզային սահմանափակումներ կկիրառի ռուս դիվանագետների նկատմամբ: Դա, […]