Պարենի ներքին շուկայում կայունության պահպանման նկատառումներով Ռուսաստանի կառավարությունը մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ն արգելել է եղեգից և ճակնդեղից ստացվող շաքարի, ինչպես նաև քիմիապես մաքուր սախարոզայի արտահանումը։ Այնուհանդերձ, ԵԱՏՄ երկրներին հնարավոր կլինի որոշակի ծավալի շաքար մատակարարել։ Մասնավորապես, Հայաստան թույլատրվում է արտահանել 28, Բելառուս՝ 5, Ղազախստան՝ 120, իսկ Ղրղզստան՝ 28,5 հազար տոննա շաքար։ ՌԴ գյուղատնտեսության նախարարությանը հանձնարարվել […]