Ռուս-ուկրաինական հակամարտությունը կավարտվի, երբ Մոսկվան հասնի դրված նպատակներին. Պեսկով
Մոսկվան ցանկանում է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտվի, սակայն կարևոր է հասնել առաջադրված նպատակներին: Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Այն կարող է ավարտվել այն ժամանակ, երբ Ռուսաստանը հասնի իր առջև սկզբնապես դրված նպատակներին», – Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը: Կրեմլի ներկայացուցիչը հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է հակամարտության կարգավորման քաղաքական-դիվանագիտական ճանապարհով: […]