Ցանկացել է զավթել իշխանությունը. հարուցվել է հանրային քրեական հետապնդում
ԱԱԾ-ն սեպտեմբերի 6-ին օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ 52-ամյա Ա. Ս.-ն, դժգոհ լինելով ՀՀ իշխանությունների կողմից վարած քաղաքականությունից, մի խումբ անձանց հետ, նախնական համաձայնությամբ, նախապատրաստել է զավթել իշխանությունը։ Նա, չհամակերպվելով 44-օրյա պատերազմում որդու կորստի հետ, մի խումբ անձանց հետ, ատելության, անհանդուրժողականության և թշնամանքի շարժառիթով, 2025թ․ ընթացքում նախապատրաստել են ՀՀ մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց սպանությունը, […]