Իրանի քաղաքական հարցերով փոխարտգործնախարար Մաջիդ Թախթ Ռավանչին, Թեհրանում օտարերկրյա դեսպանների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, անդրադարձել է Իսլամաբադում սպասվող ԱՄՆ-Իրան բանակցություններին։ Բարձրաստիճան դիվանագետը շեշտել է, որ կողմերի միջև արդեն իսկ համաձայնություն կա` բանակցությունների հիմքում դնել Իրանի առաջարկած 10 կետանոց ծրագիրը։ Անդրադառնալով հնարավոր հրադադարին՝ փոխարտգործնախարարը հստակեցրել է երկրի դիրքորոշումը՝ նշելով, որ Իրանին ձեռնտու չէ […]