Պակիստանը չի պլանավորում ռազմական գործողություններ սկսել Հնդկաստանի դեմ, եթե վերջինիս կողմից իրավիճակը չսրվի։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Մենք որևէ գործողություն ձեռնարկելու մտադրություն չունենք, բայց եթե Հնդկաստանը որևէ գործողություն ձեռնարկի, կլինի արձագանք, և արձագանքը կհամապատասխանի գործողությանը», – ասել է նա։ Նախարարի խոսքով՝ Պակիստանը մտադիր չէ սրել իրավիճակը։ […]