Առաջարկում է վերանայել տարիքով պայմանավորված աշխատանքային պայմանագիրը լուծելու հիմքը
«Քաղաքացիական ծառայության մասին» եւ հարակից օրենքներում կատարել ենք փոփոխություն, որը վերաբերում է տարիքային շեմը սահմանող դրույթին: ՀՀ մի շարք օրենքներում կան սահմանափակումներ, ըստ որոնց՝ 65 տարին լրանալուց հետո անձն աշխատանքից ազատվում է: Ներկայում ունենք առողջության եւ կյանքի տեւողության բարելավում եւ կարծում ենք, որ 65 տարեկանն այն տարիքը չէ, որ պետք է սահմանափակել մարդու աշխատելու իրավունքը: […]