«Բոլոր հարցերը պետք է լուծել բացառապես խաղաղ, քաղաքական ու դիվանագիտական ճանապարհով». Զախարովա
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ասուլիսում անդրադարձել է օրերս հայ-ադրբեջանական սահմանի սրացմանը, Ադրբեջանի ագրեսիային, զոհերին։ Զախարովան ասել է. «Մենք լրջորեն անհանգստացած ենք փետրվարի 12-ին և 13-ին հայ-ադրբեջանական սահմանի վերջին սրացմամբ ու դրա դրսևորումներին։ Կոչ ենք անում Բաքվին և Երևանին՝ զսպվածություն ցուցաբերել, քայլեր անել դեէսկալացիայի համար, խուսափել ցանկացած քայլից, որն ավելի կվատթարացնի հետագա իրավիճակը։ […]