ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Թուրքիա այցի համաձայնեցումը շարունակվում է, ստույգ ժամկետներ առայժմ չկան, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Հաշվի առնելով, իհարկե, ընտրական շրջանը մեզ մոտ և Թուրքիայի նախագահի լարված աշխատանքային գրաֆիկը, հենց որ այդ ժամկետները համաձայնեցվեն, մենք մեր գործընկերների հետ միասին կհայտարարենք դրա մասին», – Կրեմլի ներկայացուցչի խոսքն է մեջբերել ՏԱՍՍ-ը։ […]