Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն արձագանքել է այն տեղեկությանը, ըստ որի Վլադիմիր Պուտինը փետրվարի 12-ին մեկնելու է Թուրքիա: Ըստ խոսնակի՝ այցի ժամկետների մասին հանդես կգան հայտարարությամբ։ Պեսկովն ասել է, որ Էրդողան-Պուտին հանդիպման օրակարգում ռուս-թուրքական երկկողմ հարաբերություններն են, առևտրատնտեսական գործակցությունը, տարածաշրջանային խնդիրը և Ուկրաինայի շուրջ զարգացումները։ Խոսնակը մտահոգված է, քանի որ, ըստ նրա, Արևմուտքն աննախադեպ ճնշում […]