Իրանը կոչ է անում իր հարևան եղբայրներին վտարել ագրեսիվ արտաքին ուժերին իրենց տարածքներից: Այս մասին հայտնում է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին: ԱՄՆ-ի կողմից տարիներ շարունակ գովազդվող անվտանգության հովանոցն այժմ լի է անցքերով. հովանոց, որը ոչ միայն չի կարողացել կանխել, այլև ստեղծել է լարվածության և ճգնաժամի պայմաններ: ԱՄՆ-ն այժմ ստիպված է խնդրել ուրիշներին, նույնիսկ Չինաստանին, օգնել […]
Իսրայելը հարվածել է Իրանին։ Թեհրանում պայթյուններ են գրանցվել։ Իսրայելի ՊՆ Իսրայել Կացհայտնել է, որ Իսրայելը կանխարգելիչ հարձակում է սկսել Իրանի դեմ: Իսրայելում արտակարգ վիճակ են հայտարարել՝ Իրանից ակնկալվող պատասխան հարվածի ֆոնին. փակվել են դպրոցները, արգելվել հավաքները, մարդկանց հորդորել են մնալ տներում։ Իսրայելը փակել է իր օդային տարածքը: Իսրայելական ԶԼՄ-ները գրում են՝ սա համատեղ ամերիկա-իսրայելական օպերացիա […]
Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Բացարձակապես ցանկություն չունենք ձևավորել այլ երկրներ: Ընդհակառակը, մենք անկեղծորեն ձգտում ենք եղբայրության»,- ասել է նա:
Թեհրանում հավատարմագրված Եվրամիության բոլոր դեսպանները կանչվել են Իրանի արտաքին գործերի նախարարություն, ճեպազրույցի ընթացքում հայտնել է ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային։ Նրա խոսքով՝ ԵՄ-ի կողմից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական կազմակերպություն ճանաչելուն ի պատասխան եվրոպացի դեսպաններին ԱԳՆ կանչելը նվազագույն քայլն է, և այդ ուղղությամբ միջոցառումներ կձեռնարկվեն։ «Մենք քննարկում ենք բազմաթիվ պատասխան քայլեր, և մշակել ենք մի շարք […]
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը փետրվարի 18-ին դիմավորել և ուղեկցել է փաստահավաք առաքելությամբ Սյունիք ժամանած՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Հայաստանի պարտավորությունների կատարման մոնիտորինգի համար պատասխանատու համազեկուցողներ Կիմմո Կիլյունենին՝ Ֆինլանդիայից և Բորիանա Օբերգին՝ Շվեդիայից։ Նրանց ուղեկցում էին Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։ Համազեկուցողները հանդիպեցին Բերձորի ճանապարհի փակ լինելու պատճառով Սյունիքում ապաստանած արցախցիներին։ […]
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը: Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով […]
Թեհրանը կշարունակի իր խաղաղ միջուկային ծրագիրը և կառուցողական համագործակցությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Նասեր Քանանին՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Պարսից ծոցի երկրների համատեղ հայտարարության, որոնք Իրանն անվանել են «տարածաշրջանում խաղաղության սպառնալիք»։ Քանանին Իրանի հասցեին նմանօրինակ հայտարարություններն անվանել է «հաճախ կրկնվող» և «հոգնեցուցիչ»: Քանանին նշել է, […]
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 40642-ի, ասել է Աղետների կառավարման գործակալության (AFAD) ղեկավար Յունուս Սեզերը։ «Ցավոք սրտի, զոհերի թիվը աճում է, այս պահին այն կազմում է 40,642 մարդ», – ասել է Սեզերը շաբաթ օրը կայացած ճեպազրույցում։
Նիդերլանդների Հելսինկյան կոմիտեն և նրան միացած տարբեր երկրների չորս տասնյակ կազմակերպություններ Վրաստանի խորհրդարանին կոչ են արել չընդունել «օտարերկրյա գործակալի ազդեցության» օրենքը, որի նախագիծը ներկայացրել են «Ժողովրդի ուժը» շարժման պատգամավորները։ Խորհրդարանում այս խումբը ձևավորել են իշխող «Վրացական երազանք»-ից հեռացած պատգամավորներ։ «Մենք գտնում ենք, որ օրինագիծը վերահսկելու և սահմանափակելու բնույթ ունի և ավտորիտար երկրների գործելաոճի կրկնություն է», […]
Թուրքիայի Հաթայ նահանգում ավերիչ երկրաշարժից 296 ժամ անց երկու մարդ է փրկվել, հայտնում է TRT Haber-ը։«Հրաշքները մեկը մյուսի հետևից տեղի են ունեցել 296-րդ ժամին… Հաթայում փլատակների տակից երկու հոգու ողջ-ողջ դուրս են բերել»,- հայտնել է հեռուստաալիքը։ Փրկվածների թիվը հասել է երեքի։ Նրանց թվում կա մի երեխա։
Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Վարանդա-Շուշի ավտոճանապարհը վճարովի է լինելու քաղաքացիների համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ավտոճանապարհների պետական գործակալության վարչության նախագահ Սալեհ Մամեդովը։ Փախստականների իրավունքները պաշտպանելու և նրանց «հայրենիք» վերադարձնելու խոստումներով կերակրող, սակայն բազմաթիվ օֆշորային և կոռուպցիոն գործարքների մեջ ներգրավված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգը նման որոշումը արդարացնում է «ավտոճանապարհների պահպանման անհրաժեշտությամբ»։ […]