Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լիահույս է, որ Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը երկկողմ համագործակցության էլ ավելի խորացման ու ամրապնդման մեծ խթան կհանդիսանա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փոխվարչապետն այս մասին ասաց Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձի կապակցությամբ Երևանում կազմակերպված պաշտոնական ընդունելությանը, որին մասնակցում էին նախարարներ, պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, բարձրաստիճան […]