Թուրքիայում և Սիրիայում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է շուրջ 25 հազարի: Թուրքիայում, վերջին տվյալների համաձայն, զոհվել է 20 665 մարդ։ Այդ երկրի առողջապահության նախարարությունից էլ հայտնել են, որ բնաղետի հետևանքով վիրավորվել է 80 088 քաղաքացի: Հավելենք, որ թարմացված տեղեկությամբ, Սիրիայում զոհվել է ավելի քան 3500 մարդ: