ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շաբաթ օրը՝ մարտի 4-ին, աշխատանքային այց է կատարել Արմավիրի մարզում գտնվող մի շարք մշակութային և սպորտային հաստատություններ։ Նախարարի առաջին կանգառը «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանն էր։ Նախարարը շրջել է արգելոց-թանգարանի տարածքում, ծանոթացել խնդիրներին։ Արգելոցի տարածքն ունի ոռոգման համակարգի կառուցման, ընդհանուր տարածքի բարեկարգման, մասնավորապես` ցանկապատի կառուցման և թանգարանային շենքի […]