Տոլման, ճախաթթուն, Քյավառի փախլավան ու պանրագործությունը՝ ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, երաժշտագետ Հռիփսիմե Պիկիչյանը: «Հանդիպմանը քննարկվել է ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում գրանցման ներկայացված առաջարկները»,- հայտնում են գերատեսչությունից: Խորհրդի անդամները հանդես են եկել առաջարկներով, մասնագիտական դիտողություններով: Նշվում է, որ ՀՀ տարբեր համայնքներից, հասարակական և մշակութային […]