ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ հաստատվել է ուսուցիչների 2022 թվականի կամավոր ատեստավորման ժամանակացույցը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից: Ըստ այդմ՝ «Հայոց լեզու», «Եզդիերեն» և «Ասորերեն» առարկաների ուսուցիչների ատեստավորումը տեղի կունենա սեպտեմբերի 17-ին, «Պատմություն», «Հայոց եկեղեցու պատմություն» և «Հասարակագիտություն» առարկաների ատեստավորումը՝ սեպտեմբերի 18-ին, «Մաթեմատիկա» և «Ինֆորմատիկա» առարկաների ատեստավորումը՝ սեպտեմբերի 24-ին, «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և […]