Հարյուրավոր միլիոն դրամների գույքի ապօրինի ծագման վերաբերյալ դատական հայց և ճանապարհ դեպի Ազգային ժողով․ Մանուչարյանների ընտանիքի ոդիսականը
Ավելի քան երկու տասնամյակ Բերդ խոշորացված համայնքում իշխանությունը նույն ընտանիքի շուրջ է կենտրոնացած։ Այսօր այդ ընտանիքի ներկայացուցիչներից մեկը՝ Անուշավան Մանուչարյանը, պատգամավոր դառնալու հավակնություն ունի, մինչդեռ Հակակոռուպցիոն դատարանում քննվում է գործ, որով Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել հարյուրավոր միլիոն դրամների ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույք և դրամական միջոցներ։ Ինչպե՞ս եղավ, որ տասնամյակներ շարունակ Բերդում իշխանության առանցքում […]