Եթե քառասունչորսօրյա պատերազմից Ռուսաստանը չի շահում, ապա պատասխանատուն Հայաստանը չէ
Նոյեմբերի 28-ին Աստանայում ՀԱՊԿ գագաթաժողովից հետո Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողներին ասել է, որ «այն, ինչ տեղի է ունեցել Ղարաբաղում, իրավական առնչություն չունի Հայաստանի հետ, հետեւաբար հավակնություններ արտահայտել, որ ՀԱՊԿ-ը պետք է կռվեր այդ անկլավի տարածքում, տարօրինակ է»: Ով եւ երբ է ասել, որ ՀԱՊԿ-ը պետք է կռվեր Լեռնային Ղարաբաղում՝ ՌԴ նախագահը չի բացահայտել: […]