Վահան Թոթովենցի «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» գրքի նկարազարդումով արդեն փոստային բացիկ կա: Նախաձեռնությունը ՀայՓոստինն է: Իրականացվել է Հայաստանի ազգային գրադարանի տրամադրած նյութերի հիման վրա:
«Մեծանուն հայեր. Վահան Թոթովենցի ծննդյան 125-ամյակը» թեմային նվիրված մեկ նամականիշով երկկողմանի փոստային բացիկը շրջանառության մեջ է դրվել մի քանի օր առաջ՝ հուլիսի 26-ին: Բացիկի դիմերեսին ներկայացված է հայ մեծանուն գրող, արձակագիր, բանաստեղծ Վահան Թոթովենցի լուսանկարով նամականիշ: Դիզայնի հեղինակ, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը այսօր Ազգային գրադարանին նվիրեց թոթովենցյան փոստային բացիկի առաջին օրինակները:
Դավիթ Դովլաթյանը նշեց, որ Հայփոստը շուտով կթողարկի նաև Դավիթ Բեկի 350-ամյակին նվիրված նամականիշով փոստային բացիկ, որի համար ևս նյութեր է տրամադրել Հայաստանի ազգային գրադարանը:
Հայաստանի Ազգային գրադարանի ֆեյսբուքյան էջից

















