«Հին Հռոմի պետական եւ ռազմական գործիչ Հուլիոս Կեսարը շքեղության եւ ճոխության սիրահար էր: Այդ են վկայում աշխարհի ամենահին թանգարանի՝ Հռոմի Կապիտոլիումի խճանկարների հոյակապ հավաքածուում տեղ գտած նմուշները, որոնցով հարդարվել են տարբեր պատմական անձանց, այդ թվում Կեսարի առանձնատունը:
Օգոստոսի 10-ից սեպտեմբերի 29-ը Հայաստանի ազգային պատկերասրահը և Հայաստանում Իտալիայի դեսպանատունը ներկայացնում են «Հին Հռոմի գունեղ տեսիլները․ խճանկարներ Կապիտոլյան թանգարաններից» եզակի ցուցահանդեսը։
Հայաստանի ազգային պատկերասրահի ֆեյսբուքյան էջից՝

















