Բրիտանական «Պատերազմ ընդդեմ կարիքի» (War on Want) և «Գլոբալ արդարություն» (Global Justice Now) կազմակերպություններն ազդարարել են Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի դեմ մղվող պայքարին իրենց աջակցությունը՝ մեկնարկելով գլոբալ պահանջագիր ընդդեմ ներդրումային արբիտրաժային գործընթացի: «Լիդիան» ընկերության կողմից ներդրումային դատարան դիմելու և հսկակայան գումար պահանջելու սպառնալիքը նրանք որակում են իբրև «թունավոր հարձակում ժողովրդավարության նկատմամբ»:
Հունիս ամսին նրանք եղել են Հայաստանում և տեսաֆիլմ են նկարահանել Ամուլսարի պայքարի մասին:
Հայկական բնապահպանական ճակատի ֆեյսբուքյան էջից՝