Լրահոս 24/7
15.07.2022

ՌԴ դեսպանի այցը Շուշի տարածաշրջանային մեծ ուղերձ էր

ՌԴ դեսպանի այցը Շուշի տարածաշրջանային մեծ ուղերձ էր

Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպանը, ի տարբերություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների դեսպանների, միացել է ադրբեջանական վերահսկողության տակ անցած Շուշի քաղաք այցելած 46 երկրների դեսպաններին։
Նրան ուղեկցել են Շուշիում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Այդին Քերիմովը և Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն։
Միխայիլ Բոչարնիկովի այցը Արցախ տեղի է ունեցել տարածաշրջանային ուշագրավ զարգացումների պայմաններում՝ առաջացնելով մի կողմից՝ հայ հանրության դժգոհությունը, մյուս կողմից՝ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ հարցեր։
Հայկական տիրույթում հնչող քննադատությունները վերաբերում են դաշնակից պետության ներկայացուցչի պահվածքին՝ ռուսական կողմի հասցեին արդարացիորեն հնչեցնելով մեղադրանքներ ոչ միայն Շուշին պաշտպանելու հարցում չօժանդակելու, այլև ժպտադեմ հայացքով նախկին ռուսատառի տեղում ադրբեջանատառ գրառմամբ պարիսպների մոտ նկարվելու համար։
Տարածաշրջանային գործընթացների առումով հարցերը պայմանավորված են այսօր Բաքվում միաժամանակ երկու կարևոր դերակատարների գտնվելու, Միացյալ Նահանգների նախագահի մերձավորարևելյան շրջայցի, ինչպես նաև օրեր անց Թեհրանում կայանալիք Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների եռակողմ հանդիպման հետ Շուշիի այցի հնարավոր կապի կամ ուղերձի առկայությամբ։
Այսպես, հուլիսի 15-ի առաջին հանդիպումն Ալիևի հետ ունեցել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, երկրորդը՝ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին (երկուսն էլ Բաքվից առաջ եղել են Երևանում)։ Սա ենթադրել է տալիս տարածաշրջանային կայունության շուրջ նրանց ջանքերի, անշուշտ՝ իրենց շահերի, նախ և առաջ՝ էներգետիկ խնդիրների ապահովման մասին, բայց որին ռուսական կողմը իր շահերի տեսանկյունից պիտի փորձեր ազդել՝ ցուցադրելով իր ներկայությունը Շուշիում։ Սա կարող ենք համարել ազդեցության գոտու մասին հիշեցում կամ արձանագրում հակամարտության զարկերակին կանգնած պետության կողմից։
ԱՄՆ նախագահի՝ Իսրայել և Սաուդյան Արաբիա այցերի ֆոնին ՌԴ դեսպանի գործողությունը նույն տրամաբանությամբ պիտի դիտարկենք.

էներգետիկ խնդիրների լուծմանը նվիրված շրջայցին ռուսական կողմը փորձում է հակազդել մի կողմից՝ կրկին հակամարտության սրման թույլտվության սպառնալիքով, մյուս կողմից՝ Եվրոպայի համար էներգետիկ կարևոր աղբյուր Ադրբեջանի նկատմամբ ազդեցությամբ՝ այդտեղ իր ներկայության մասին ազդարարմամբ։
Երրորդ հանգամանքը, որ կարող է լրացնել նախորդ երկուսին, և ոչ թե բացառել դրանք, հուլիսի 19-ին Թեհրանում սպասվելիք հանդիպումն է.

Մոսկվան Շուշի այցելությամբ կարող է վերահաստատել իր ներկայությունը Արցախում (Պուտինի բառերով՝ «Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքում»)՝ տարածաշրջանային արմատական հարցերի հնարավոր քննարկման ժամանակ դիրքային առավելությունն ի ցույց դնելու նպատակով, քանի որ այդ երեք երկրների շահերը տարածաշրջանում բախվում են առաջին հերթին հայ-ադրբեջանական գոտում, իսկ առավելապես՝ ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող հողերում։
Այս համատեքստում հայ հանրության արձագանքները որքան տեղին են, այնքան էլ՝ ոչ խորը՝ ամբողջապես գնահատելու Շուշի այցի աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային նշանակությունը։ Իսկ տեղին ու նույնիսկ արդարացի են այնքանով, որ կրկին ռուսական շահերն ապահովվում են հայկական կողմի զգացմունքների հաշվին, թեև անմիջականորեն հայկական կողմին ուղղված չլինելով։
Վահրամ Հովհաննիսյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է