Լրահոս 24/7
22.07.2022

Թուրքիան ցորենի միջոցով ռուս-ուկրաինական հակամարտությունն իր ձեռքն է վերցնում

Թուրքիան ցորենի միջոցով ռուս-ուկրաինական հակամարտությունն իր ձեռքն է վերցնում

Ուկրաինայի դեմ պատերազմի ընթացքում Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը չի խոչընդոտում սևծովյան նավահանգիստներից ուկրաինական ցորենի դուրսբերմանը, սակայն դա անհնար էր, քանի որ ուկրաինական կողմն ականապատել է ծովափը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանն ընթացիկ տարում կարող է ապահովել մինչև 37 մլն տոննա ցորեն, այն դեպքում, երբ Ուկրաինան ունի միայն 5 մլն տոննա:

Սակայն ռուսական ցորենի արտահանման վրա ներկայումս արգելք է դրված, ուստի Պուտինը խոստացել է աջակցել ուկրաինական ցորենի դուրսբերման հարցում՝ ռուսականի արտահանման արգելքի վերացման պայմանով։
Նախորդ շաբաթ Ստամբուլում ցորենի հարցի կարգավորման շուրջ բանակցություններ են ընթացել Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի պատվիրակությունների մասնակցությամբ։
Իսկ այսօր արդեն կրկին Ստամբուլ է մեկնել ՌԴ պաշտպանության նախարարը՝ մասնակցելու ռուսական ապրանքների արտահանման սահմանափակումների վերացման և ուկրաինական ցորենի դուրսբերման հարցում ռուսական աջակցության վերաբերյալ փաստաթղթերի ստորագրման նպատակով։ Ինչպես հաղորդվում է, Սերգեյ Շոյգուն հանդիպում է ունենալու նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ։
Այս և այլ իրադարձություններ վկայում են, որ պատերազմի վերածված ռուս-ուկրաինական հակամարտությունում իր առանցքային դերակատարումն է ձեռք բերում Թուրքիան՝ երկու կողմերի ռազմական հարցերի բանակցությունների կազմակերպմամբ, իսկ այժմ նաև՝ ցորենի արտահանման՝ աշխարհի համար պարենային խնդիր դարձած հարցի լուծման գործընթացում որպես առաջնային դերակատար ներգրավմամբ։
Ի սկզբանե ակնհայտ էր, որ սևծովյան տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին թուրքական կողմը չէր կարող անմասն մնալ։ Սակայն այսօր Թուրքիան Ռուսաստանի ցանկությամբ կամ համաձայնությամբ դառնում է հակամարտության լիարժեք մասնակից՝ առաջին հայացքից միջնորդի, իսկ իրականում՝ մի կողմից հրահրողի (Ուկրաինային անօդաչուների մատակարարմամբ), մյուս կողմից՝ Ուկրաինայի հաշվին ռուսական կողմից զիջումների կորզմամբ (պատժամիջոցներին չմիանալու պայմանով)։ Ընդ որում՝ այդ զիջումներն Անկարան ստանում է և դեռ կարող է ստանալ ոչ միայն Սև ծովում, այլև՝ մյուսներում։


Այսպիսի «առաջընթացի» պայմաններում, երբ առերևույթ տնտեսական հարցերի քննարկումն ու փաստաթղթերի ստորագրումն արդեն Ստամբուլում իրականացվում են պաշտպանության նախարարների մակարդակով, չենք կարող բացառել առաջիկայում ուկրաինական թատերաբեմում, Ուկրաինայի կամ նույնիսկ այլ տարածաշրջաններում փոխադարձ զիջումների գնով հենց ռուս-թուրքական ռազմաքաղաքական պայմանավորվածությունը, օրինակ՝ պատերազմի դադարեցման բացահայտ միջնորդության, «խաղաղության» համատեղ վերահսկման վերաբերյալ, ինչպես դա եղավ Արցախի դեմ պատերազմի դեպքում՝ համատեղ շտաբի տեսքով, ինչպես նաև Սիրիայում և Լիբիայում։
Վահրամ Հովհաննիսյան

Լրահոս
Զբոսաշրջության կոմիտեի նախագահի անունից տարածվող «գաղտնի» նամակը կեղծ է
20:17
Զբոսաշրջության կոմիտեի նախագահի անունից տարածվող «գաղտնի» նամակը կեղծ է
Ինչ են քննարկել Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը Երևանում
19:28
Ինչ են քննարկել Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը Երևանում
Իրանի հակամարտությունն ԱՄՆ-ի և Իսրայելի հետ ավարտված չէ․ Խաթիբզադե
16:57
Իրանի հակամարտությունն ԱՄՆ-ի և Իսրայելի հետ ավարտված չէ․ Խաթիբզադե
Առաջարկում է վերանայել տարիքով պայմանավորված աշխատանքային պայմանագիրը լուծելու հիմքը
16:44
Առաջարկում է վերանայել տարիքով պայմանավորված աշխատանքային պայմանագիրը լուծելու հիմքը
Չպետք է նստեք կաբինետներում, պետք է շրջեք ու լսեք մարդկանց. Ծառուկյանը՝ թիմակիցներին
16:19
Չպետք է նստեք կաբինետներում, պետք է շրջեք ու լսեք մարդկանց. Ծառուկյանը՝ թիմակիցներին
Ես համարձակվում եմ ասել, որ եթե մենք չլինեինք, դուք կխոսեիք ֆրանսերեն. Չարլզը «հակադարձել» է Թրամփին
16:05
Ես համարձակվում եմ ասել, որ եթե մենք չլինեինք, դուք կխոսեիք ֆրանսերեն. Չարլզը «հակադարձել» է Թրամփին
Սպահանի թունելներում պահվում է շուրջ 200 կգ մինչև 60% հարստացված ուրան. Գրոսի
15:49
Սպահանի թունելներում պահվում է շուրջ 200 կգ մինչև 60% հարստացված ուրան. Գրոսի
Անհապաղ ազատ արձակել Հայաստանի բոլոր քաղբանտարկյալներին. Արմեն Աշոտյան
15:12
Անհապաղ ազատ արձակել Հայաստանի բոլոր քաղբանտարկյալներին. Արմեն Աշոտյան
Ռուսաստանը չի քննարկում ՕՊԵԿ+-ից դուրս գալու հարցը. Պեսկով
14:54
Ռուսաստանը չի քննարկում ՕՊԵԿ+-ից դուրս գալու հարցը. Պեսկով
Կանդազը հացադուլ է հայտարարել «Վարդաշեն» ՔԿՀ-ում
14:22
Կանդազը հացադուլ է հայտարարել «Վարդաշեն» ՔԿՀ-ում
«Ժողովրդավարության բաստիոն» կոչված Հայաստանը դառնում է հակաժողովրդավարական ՔԿՀ-ի. Արման Աբովյան
14:07
«Ժողովրդավարության բաստիոն» կոչված Հայաստանը դառնում է հակաժողովրդավարական ՔԿՀ-ի. Արման Աբովյան
Իրավապահները մտել են «Ուժեղ Հայաստանի» Ավանի գրասենյակ
13:49
Իրավապահները մտել են «Ուժեղ Հայաստանի» Ավանի գրասենյակ
Ցույցերը եղել են խաղաղ, մինչև ոստիկանության գործողությունները. դատախազ
13:22
Ցույցերը եղել են խաղաղ, մինչև ոստիկանության գործողությունները. դատախազ
Թրամփը կոչ է արել Իրանին՝ խելքի գալ
13:08
Թրամփը կոչ է արել Իրանին՝ խելքի գալ
Ես ողջունում եմ Թուրքիայի և Հայաստանի վերջին քայլերը. ԱՄՆ-ը դեսպան
12:36
Ես ողջունում եմ Թուրքիայի և Հայաստանի վերջին քայլերը. ԱՄՆ-ը դեսպան