Լրահոս 24/7
26.07.2022

Փաշինյան-Ալիև սպասվող հանդիպումը՝ ընդդիմադիրների նոր «թատերաշրջան»-ի լավ առիթ

Փաշինյան-Ալիև սպասվող հանդիպումը՝ ընդդիմադիրների նոր «թատերաշրջան»-ի լավ առիթ

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վերջին հանդիպումը Բրյուսելում էր։ Այն տեղի ունեցավ մայիսի 22-ին՝ Երևանում ընդդիմության անհնազանդության շարժման օրերին։ Դեռ չի պարզվել՝ Հայաստանի վարչապետին ուղղված մեղադրանքներն ու վիրավորանքներն այդ կարևոր իրադարձությանը զուգահեռ ուղղված էին Նիկոլ Փաշինյանի անձի՞ն, նրա վարած քաղաքականությա՞նը, թե Հայաստանի ներկայացուցչին՝ ընդհանրապես, բայց փաստ է, որ խաղաղության օրակարգին և այդ նույն օրերին արցախյան ճակատում ադրբեջանական առաջխաղացման կասեցման ու ռազմական նոր ընդհարում թույլ չտալուն ուղղված ջանքերին այդ ցույցերը բնավ օգտակար չէին։
Ընդհակառակը՝ ուղղակիորեն թուլացնում էին Հայաստանի ու Արցախի համար բանակցողի մրցակցային դիրքերը, ով ստիպված էր միաժամանակ մտածել նաև սեփական երկրում կայունության մասին։ Թիկունքում բանակցությունների նկատմամբ ներքին միասնականությունից ու Հայաստանի ներկայացուցչին անհրաժեշտ լրացուցիչ վստահությունից զրկող գործիչներն իրենց վարքագծով, մեղմ ասած, առավելություն էին տալիս առավելապաշտության հարցում անհամեստ հակառակորդին։ Գուցե պատճառը ոչ միայն բանակցողն էր, այլև՝ հանդիպման վայրը (Բրյուսել՝ «Արևմուտք»), և «փրկության»՝ այժմ արդեն քողազերծված շարժման համար Մոսկվան առավել նախընտրելի կլիներ։
Իհարկե՝ ընդդիմության հավանական մտադրությունը՝ ստեղծված բարդ շրջափուլից օգտվելու և հայկական բանակցային շահի հաշվին իշխանափոխություն իրականացնելու վերաբերյալ, ոչ միայն ձախողվեց, այլև աշխատեց ի վնաս իրեն և հօգուտ բանակցողի։ Սրա մասին են վկայում արևմտյան գործիչների ու կառույցների արձագանքները՝ Երևանում տեղի ունեցող շարժումների հանդեպ իշխանության մեղմ գործելակերպի վերաբերյալ, ինչի մասին, ի դեպ, Հայաստանում նախկին տասնամյակներում միայն երազել կարելի էր։
Տարբեր անուններ ստացած ու այդպես էլ միասնական օրակարգ չձևավորած ընդդիմադիր շարժումներն, ինչպես տեսանք, մարեցին։ Սակայն այս օրերին տեղի ունեցող գործընթացները՝ ընդդիմադիր առանձին գործիչների «առկայծումները», նորերի երևան գալը, հետին պլանում նկատվող անցուդարձերը, առաջիկա հստակ անելիքների մասին անհոդաբաշխ խոստումները, վկայում են, որ շատ թե քիչ կարողունակ ընդդիմադիր խմբավորումը նոր ծրագրեր ունի, որոնց մասին դեռ լռում են։ Սեփական օրակարգով խորհրդարան գնալ-չգնալու մասին ևս դժվար է վերջնական դիրքորոշում գտնելը, ուստի ենթադրությունից առավել՝ համարում ենք, որ նախանշված օգոստոսյան հանդիպմանն ընդառաջ ընդդիմությունը կրկին անհնազանդություն է խաղալու։
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Բրյուսելում կայանալիք հաջորդ հանդիպման մասին տեղեկությունն արդեն հաստատվել է, թեև՝ առանց ժամկետների և հստակ օրակարգի, և ընդդիմադիրների համար կրկին «լավ առիթ» է ստեղծվելու՝ ներքին խժդժությունների և ապակայունացման միջոցով, ղեկավարության արտաքին ու անվտանգային հարցերն օբյեկտիվորեն առաջնահերթ դիտարկելու պայմաններում, և անշուշտ կրկին՝ հայկական բանակցային դիրքերի ու շահերի հաշվին իշխանության համար նոր պայքար սկսելու։
Գուցե նրանք մի շարք ռիսկերից ապահովագրված են արտասահմանում տասնամյակներ շարունակ կուտակած գույքով ու միջոցներով, բայց վստահաբար՝ այս անգամ ևս բանը դրան չի հասնի, քանի որ ակնհայտ է՝ նոր շարժումները, անկախ իրենց բարձրագոչ անվանումների, աջակցություն չեն ստանալու հասարակության կողմից, ինչպես չստացան ապրիլ-հունիս ամիսներին, և փոխարենը՝ Հայաստանը նոր գործընկերներ ձեռք բերեց ժողովրդավարական հանրության շրջանում։
Վահագն Ասատրյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է