Լրահոս 24/7
28.07.2022

Արբանյակների հայկական արտադրությո՞ւն․ այո՛, իրատեսական է

Արբանյակների հայկական արտադրությո՞ւն․ այո՛, իրատեսական է

Շուրջ երկու ամիս առաջ իսպանական ընկերության միջոցով տիեզերք արձակվեց Հայաստանին պատկանող արբանյակը՝ ArmSat-1-ը։ Կառավարության ղեկավարը հայտարարեց, որ առաջիկայում երկրում ստեղծվելու է նաև արբանյակների կառավարման և ընդունիչ կայան։ Մեծ արձագանք ստանալուց հետո ներկայումս հերթական ուշագրավ և ոգևորիչ տեղեկությունն է հրապարկվել՝ այս անգամ արդեն Հայաստանում Երկրի հեռահար զոնդավորման արբանյակների արտադրություն հիմնելու մասին։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը հայտարարել է, որ ներկայումս քննարկումներ են ընթանում տարբեր կազմակերպությունների, այդ թվում՝ առաջին արբանյակն արձակած իսպանական Satlantis-ի հետ՝ անհրաժեշտ սարքավորումների մատակարարման և արտադրության կազմակերպման նպատակով։ Նրա խոսքով՝ ֆինանսավորումը հնարավոր է իրականացվի նաև մասնավոր-պետություն համագործակցությամբ։
Առաջին հայացքից հավակնոտ թվացող այս տեղեկությունը, հավանաբար, կրկին քննարկումների առիթ կհանդիսանա հանրային տիրույթում։ Սակայն հաշվի առնելով, որ նախ՝ նախորդ երկու տարիների ընթացքում հայտարարված «սեփական արբանյակն ունենալու» նույնքան հավակնոտ ու հեգնանքի արժանացած մտադրությունն արդեն իրականություն է, ապա՝ ներկայումս իրականացվում են ուսուցման ծրագրեր, մասնագետների վերապատրաստում, հասկանալի է դառնում, որ արբանյակների հայկական արտադրություն կազմակերպելու ուղղությամբ Կառավարությունն իսկապես հետևողական աշխատանք է տանում։ Ընդ որում, նախարարի խոսքով, առաջիկա երկու տարվա ընթացքում հայկական երկրորդ արբանյակն է նախատեսվում արձակել։
Այս ամենը, սակայն, որքան ոգևորող, նույնքան մտածելու տեղիք տվող է։ Նախ այն պատճառով, որ դրանք իրոք կյանքի կոչվեն և դրանց վրա արտաքին քաղաքական հարցերն ազդեցություն չունենան։ Երկրորդը, որ պակաս կարևոր չէ, Հայաստանի Հանրապետությունը կարողանա ներգրավել արժանի ու որակյալ մասնագետների՝ ծրագրերն արդյունավետ առաջ մղելու և նախատեսվածն անթերի իրագործելու համար։ Կադրային հարցում տեղին կլիներ արտերկրում բնակվող ու տիեզերական գործունեության ոլորտում փորձառու հայերին մասնակից դարձնելը, ինչպես նաև տեղում անհրաժեշտ մասնագետների պատրաստումն ու մասնագիտական կարողությունների պատշաճ գնահատումը։
Ակնհայտ է, որ այս ծրագրերի իրագործումը միայն վարչապետի ու նախարարի նախատեսմամբ ու ջանքերով հնարավոր չի լինի. դրան կարող է աջակցել նաև մասնավոր հատվածը՝ իր ներդրումներով ու հարկային դաշտում գործելով, բուհերը՝ առաջանցիկ որակավորում ունեցող մասնագետների ու ավելի կիրթ հասարակության մատակարարմամբ, և իհարկե դիվանագիտական հատվածը՝ տիեզերական գործունեության արտաքին քաղաքական հենքի, անվտանգ ու փոխշահավետ համագործակցության ապահովմամբ։
Աջակցելու համար պարտադիր է գիտակցել արբանյակ, դրա ընդունիչների ու կառավարման կայանք ունենալու կարևորությունը, իսկ հայրենական արտադրությունը մի քանի քայլ ավելի բարձր մակարդակ է, որը լրացուցիչ հնարավորություն է ոչ միայն տնտեսական, այլև անվտանգային, վարկանիշային, գիտատեխնոլոգիական առաջանցիկ զարգացման առումներով: Այդ պոտենցիալը Հայաստանը, վստահաբար, ունի. դրանում համոզվելու համար պարզապես հիշենք NASA-ում աշխատող երիտասարդ հայ գիտնականների, նրանց գործունեության մասին:


Վահրամ Հովհաննիսյան

Լրահոս
Զբոսաշրջության կոմիտեի նախագահի անունից տարածվող «գաղտնի» նամակը կեղծ է
20:17
Զբոսաշրջության կոմիտեի նախագահի անունից տարածվող «գաղտնի» նամակը կեղծ է
Ինչ են քննարկել Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը Երևանում
19:28
Ինչ են քննարկել Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը Երևանում
Իրանի հակամարտությունն ԱՄՆ-ի և Իսրայելի հետ ավարտված չէ․ Խաթիբզադե
16:57
Իրանի հակամարտությունն ԱՄՆ-ի և Իսրայելի հետ ավարտված չէ․ Խաթիբզադե
Առաջարկում է վերանայել տարիքով պայմանավորված աշխատանքային պայմանագիրը լուծելու հիմքը
16:44
Առաջարկում է վերանայել տարիքով պայմանավորված աշխատանքային պայմանագիրը լուծելու հիմքը
Չպետք է նստեք կաբինետներում, պետք է շրջեք ու լսեք մարդկանց. Ծառուկյանը՝ թիմակիցներին
16:19
Չպետք է նստեք կաբինետներում, պետք է շրջեք ու լսեք մարդկանց. Ծառուկյանը՝ թիմակիցներին
Ես համարձակվում եմ ասել, որ եթե մենք չլինեինք, դուք կխոսեիք ֆրանսերեն. Չարլզը «հակադարձել» է Թրամփին
16:05
Ես համարձակվում եմ ասել, որ եթե մենք չլինեինք, դուք կխոսեիք ֆրանսերեն. Չարլզը «հակադարձել» է Թրամփին
Սպահանի թունելներում պահվում է շուրջ 200 կգ մինչև 60% հարստացված ուրան. Գրոսի
15:49
Սպահանի թունելներում պահվում է շուրջ 200 կգ մինչև 60% հարստացված ուրան. Գրոսի
Անհապաղ ազատ արձակել Հայաստանի բոլոր քաղբանտարկյալներին. Արմեն Աշոտյան
15:12
Անհապաղ ազատ արձակել Հայաստանի բոլոր քաղբանտարկյալներին. Արմեն Աշոտյան
Ռուսաստանը չի քննարկում ՕՊԵԿ+-ից դուրս գալու հարցը. Պեսկով
14:54
Ռուսաստանը չի քննարկում ՕՊԵԿ+-ից դուրս գալու հարցը. Պեսկով
Կանդազը հացադուլ է հայտարարել «Վարդաշեն» ՔԿՀ-ում
14:22
Կանդազը հացադուլ է հայտարարել «Վարդաշեն» ՔԿՀ-ում
«Ժողովրդավարության բաստիոն» կոչված Հայաստանը դառնում է հակաժողովրդավարական ՔԿՀ-ի. Արման Աբովյան
14:07
«Ժողովրդավարության բաստիոն» կոչված Հայաստանը դառնում է հակաժողովրդավարական ՔԿՀ-ի. Արման Աբովյան
Իրավապահները մտել են «Ուժեղ Հայաստանի» Ավանի գրասենյակ
13:49
Իրավապահները մտել են «Ուժեղ Հայաստանի» Ավանի գրասենյակ
Ցույցերը եղել են խաղաղ, մինչև ոստիկանության գործողությունները. դատախազ
13:22
Ցույցերը եղել են խաղաղ, մինչև ոստիկանության գործողությունները. դատախազ
Թրամփը կոչ է արել Իրանին՝ խելքի գալ
13:08
Թրամփը կոչ է արել Իրանին՝ խելքի գալ
Ես ողջունում եմ Թուրքիայի և Հայաստանի վերջին քայլերը. ԱՄՆ-ը դեսպան
12:36
Ես ողջունում եմ Թուրքիայի և Հայաստանի վերջին քայլերը. ԱՄՆ-ը դեսպան