Լրահոս 24/7
01.08.2022

Սփյուռքահայ գործիչները կարևոր են, բայց պետականությունն է բարձրագույն արժեք

Սփյուռքահայ գործիչները կարևոր են, բայց պետականությունն է բարձրագույն արժեք

Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու արգելքի վերաբերյալ տարածվող կողմնակալ հայտարարությունների համատեքստում ուշագրավ որակումներ ու մեկնաբանություններ են հնչում։ Դրանցում կարևոր է կատարել մի քանի հարցադրում։ Նախ՝ ինչո՞ւ է արգելվել որոշակի անձանց մուտքը՝ պատճառներն ու հնարավոր նպատակները, ովքե՞ր են «անցանկալի անձինք»՝ Հայաստանի համար, և որ ամենատարակուսելին է՝ ո՞ւր էին մտադիր այդ անձինք ժամանել՝ պետությո՞ւն, թե՞ հայրենիք։
Առաջին հարցադրմանն անդրադառնալիս ամենաշոշափելի երևույթ պիտի համարենք նրանց վարքագիծը, որ դրսևորվել է Հայաստանը ներկայացնողի՝ երկրի բարձրագույն ղեկավարության դեմ։ Ընդ որում՝ Հայաստանի ու Արցախի դրոշների «խաղարկմամբ» քաղաքական ակցիաներ իրականացնող ուժի ներկայացուցիչները Եվրոպայում չվարանեցին խուլիգանական գործողություններ իրականացնել դրոշակիր շարասյան նկատմամբ։ Եվ այս դեպքում արդարացված է օրենքի կիրառումը նաև նրանց համար. իսկ ինչպե՞ս կարձագանքեր նման գործողություններին այն պետությունը, որի քաղաքացի են հանդիսանում հայկական դրոշի վրա հարձակում գործածները։
Ակնհայտորեն՝ առկա է քաղաքական որոշում՝ օրենքի կիրառությունն ապահովելու և անցանկալի անձանց արգելքի նախադեպի ստեղծման համար, որպես սեփական հայեցողությամբ որոշումներ կայացնող պետության հեղինակության ու կարողունակության ցուցադրություն, որովհետև հնարավոր չէ անվերջ զիջել այլ պետությունների հետ հարաբերությունների պահպանման համար՝ ի վնաս Հայաստանի Հանրապետությունում բնակվող, ծառայող ու աշխատող քաղաքացու, հօգուտ արտերկրում բնակվող, տվյալ երկրի քաղաքացի հայի, նույնիսկ եթե այդ երկիրը Նիդեռլանդներն է։

Բացի այդ, այո՛, հանուն պետության, հանուն մյուսների՝ գուցե պետք լինի մեկ այլ պետության մի մասնավոր պահանջ էլ բավարարել։ Հայաստանն այստեղ եզակի չէ։
Հայաստանի համար, իհարկե, սփյուռքահայ գործիչները կարևոր են՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից ու եկամտից։ Բայց այդ արժեքն ավելի բարձր չէ, քան՝ պետականությունը։ Իրավիճակն ավելի է թանձրանում, երբ հայտնի է դառնում, որ մեկ արժեքի համար մյուս՝ ավելի բարձր արժեքը կամ այդպիսին չէ, կամ պարզապես գոյություն չունի։

Այդ դեպքում ընդհանրապես կապ չունի Հայաստանի դեմ գործած անձինք դաշնակցական են, սփյուռքահայ, Հայ դատի հանձնախմբի փորձառու, թե երիտասարդ գործիչներ։ Այստեղ գուցե կարծրատիպ է կոտրվում, բայց նույնկերպ հանցագործությունը պատժելի արարք է, եթե նույնիսկ դրա հեղինակն ազգային հերոս է։
Մեղավորը, ամենայն հավանականությամբ, նրանց ներկայացրած քաղաքական ուժի պարագլուխներն են, որոնք որքան էլ գնահատելի ներդրում ունեցած լինեն հայապահպանության գործում, միևնույն է՝ նախընտրում են ունենալ հայրենիք, և ոչ՝ պետություն, քանի որ հայրենիքը հստակ վերաբերմունք ու պարտավորություն չի պահանջում. կարելի է սիրել, երբ ժամանակ ունես, կամ երբ հարմար է։


Վահագն Ասատրյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է