Լրահոս 24/7
02.08.2022

Րաֆֆի Հովհաննիսյանի արգելքի պատճառն արտաքին է, բայց առիթի շահարկումը՝ ներքաղաքական

Րաֆֆի Հովհաննիսյանի արգելքի պատճառն արտաքին է, բայց առիթի շահարկումը՝ ներքաղաքական

Արտաքին գործերի նախկին նախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյան մուտքն Արցախի տարածք արգելվել է. նրան թույլ չեն տվել մասնակցել թոռան մկրտության արարողությանը։ Հովհաննիսյանը չի հապաղել և սրանում մեղադրել է Հայաստանի իշխանություններին՝ առանց հիմնավորելու, թե ինչով էր նրա այցը Ստեփանակերտ անցանկալի Երևանի համար։ Եվ դա այն դեպքում, երբ բազմաթիվ գործիչներ, այդ թվում՝ ընդդիմադիր, բազմիցս են անցել այդ անցակետով։
Որոշակի բեմականացման նշաններ տեսանելի են՝ հարցին հնչեղություն տալու, քաղաքականացնելու, մեղադրանքի առիթ օգտագործելու առումներով, սակայն կարևոր է հասկանալ, թե իրականում ո՞ր հիմքով է նրա մուտքը Արցախ արգելվել։ Գուցե՝ ադրբեջանական կողմի պահանջով, գուցե՝ ռուսական նախաձեռնությամբ։ Իսկ մինչև սա կհասկանանք, պիտի հետևենք պաշտոնական տեղեկությանը, ըստ որի՝ Հովհաննիսյանի մուտքը Արցախ արգելել են ռուս խաղաղապահները՝ հավանաբար ընդգծելու, թե ովքեր են այդտեղ որոշում կայացնողները, և ոչ՝ Երևանի «ամենավերևը» (ձևակերպումը՝ «Ժառանգության»)։
Ավելի հակված ենք կարծելու, որ արգելքի պատճառը Րաֆֆի Հովհաննիսյանի բնակության երկիրն է, որի հետ ռուսական կողմը խնդիրներ ունի։ Իսկ մեզ հայտնի է, որ աշխարհում բազմաթիվ պետությունների համար առաջնայինն իրենց պետության շահն է ու պետական քաղաքական նպատակահարմարությունը՝ անկախ նրանից, թե որ ծայրում են ծառայում կամ աշխատում։
Իսկ կուսակցության հայտարարությունից հասկանալի է դառնում, որ առիթը (գուցե՝ կանխամտածված ու ստացված արդյունքը) տեղավորվում է նրա քաղաքական նպատակների ռազմավարության մեջ, ու այս ամենով, արդեն ավանդույթ դարձած արտաքին գործոնների շոշափմամբ, ներհայկական քաղաքական դաշտ է նետվում պլան Բ-ն՝ տապալված ընդդիմությանը որպես համալրում կամ այլընտրանք։ Ի վերջո՝ բոլորս իմացանք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը Հայաստանում է, և ավելին՝ նրա կուսակցությունը դեռ գոյություն ունի։


Վահագն Ասատրյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է