Լրահոս 24/7
03.08.2022

Միջադեպ վարչապետի ճանապարհին. մտահոգիչ ինդիկատոր

Միջադեպ վարչապետի ճանապարհին. մտահոգիչ ինդիկատոր

Լոռու մարզի մի խումբ բնակիչներ նախօրեին փակել էին Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհը, բողոքելով գազով աշխատող մեքենաների գազաբալոնների լիցքավորման մասին որոշման դեմ, որն ուժի մեջ է մտել օգոստոսի 1-ից: Այդ մասին հայտնի էր ամիսներ առաջ՝ օգոստոսի 1-ից արգելվում է լիցքավորել չվկայագրված կամ ժամկետանց գազաբալոնները: Միաժամանակ, օրերս կայացվեց որոշում, որ լիցքավորման հնարավորություն կունենան վարորդները, որոնք հերթագրվել են գազաբալոնների վկայագրման համար, սակայն հերթը չի հասել մինչև օգոստոսի 1:

Բայց, այդ որոշումը չի փոխում խնդիրը, քանի որ վարորդների մի հսկայական «բանակ» չի հերթագրվել, ընդ որում թերևս մի պարզ պատճառով:

Գազաբալոնների վկայագրմամբ զբաղվող ընկերությունները քիչ են, հատկապես մարզերում: Հերթագրվելու համար, մի քանի տասնյակ հազար վարորդները պետք է թողնեն իրենց առօրյա աշխատանքը և զբաղվեն հերթագրվելով, ընդ որում կտրելով երբեմն տասնյակ կիլոմետրեր:

Բավական է նշել միայն, որ Լոռու մարզում օրինակ կա այդպիսի մի ընկերություն, որը Սպիտակում է: Թե քանի տասնյակ հազար մեքենա կա մարզում, որ աշխատում է գազով, թերևս բարդ չէ պատկերացնելը, հետևաբար բարդ չէ պատկերացնել նաև, թե վարորդի համար ինչ հոգս է այդ հարցով զբաղվելը: Անկասկած է, որ գազաբալոնների վերաբերյալ կայացված որոշումը կարևոր է և բխում է առաջին հերթին հանրային անվտանգությունից:

Միաժամանակ, հույժ կարևոր է, որպեսզի այդօրինակ որոշումների իրագործման մեխանիզմները լինեն այնպիսին, որ հնարավորինս քիչ անհարմարություն պատճառեն քաղաքացիներին, քանի որ հենց դրանից է կախված նաև կատարվող փոփոխությունների հանդեպ քաղաքացու վերաբերմունքը:

Ընդ որում, սա ոչ միայն զուտ ոլորտային, այլ թերևս հայեցակարգային խնդիր է, որովհետև հանրային էական հոգս առաջացնող մի փոփոխությունը՝ անկախ ոլորտային ուղղվածությունից, հանրային բացասական վերաբերմունք է ձևավորում ընդհանրապես ցանկացած վերափոխման նկատմամբ: Մինչդեռ ակնառու է, որ գազաբալոնների առնչությամբ կայացված կարևոր որոշումը իրագործվում է շատ վատ մեխանիզմով, թերի նախապատրաստությամբ և իրագործմամբ:

Հակառակ պարագայում, հազիվ թե առաջանար ճանապարհ փակելու կարիք, և հազիվ թե կարիք լիներ, որպեսզի այդ փակ ճանապարհին «հանդիպած» վարչապետ Փաշինյանը ստիպված լիներ խնդրով զբաղվել տեղում, զանգահարելով տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին: Գյուղացիները, որ փակել էին ճանապարհը, իմանալով, որ այդտեղով պետք է անցնի վարչապետ Փաշինյանի շարասյունը, համաձայնել էին բացել ճանապարհը, եթե վարչապետն էլ համաձայնի հանդիպել իրենց և լսել խնդիրը:

Վարչապետը հանձնարարել է նախարարին, որպեսզի ստեղծվի վարորդների հերթագրման օնլայն հնարավորություն, ինչպես նաև քայլեր կատարվեն վկայագրող ընկերությունների ավելացման համար, որպեսզի վարորդը ստիպված չլինի խնդիրը լուծելու համար կտրվել իր առօրյա աշխատանքից:

Դրվագը իրավիճակային չէ, դրվագը համակարգային է, որովհետև թերևս որևէ կերպ բարդ չէր կանխատեսել, թե օգոստոսի 1-ից սահմանվող նոր կարգավորումը ինչ խնդիրներ է առաջացնելու այն պարագայում, երբ գազով լիցքավորվող մեքենաները Հայաստանում հարյուր հազարավոր են:

Հետևաբար, որքան էլ վարորդները ունեին ամիսներ՝ պատրաստվելու համար, թերևս բարդ չէր նաև կանխատեսել, որ այդուհանդերձ հնարավոր չէ հարցը թողնել միայն վարորդի փութաջանությանը: Ըստ այդմ, պետք էր փոփոխությունը մշակել ու իրականացնել թե ենթակառուցվածքային ապահովման բավարար ծավալով, թե քարոզչական ապահովման, որպեսզի կատարվող կարևոր փոփոխությունը հանրությանը չբերեր սթրեսի հերթական առիթ կամ պատճառ, առանց այդ էլ գերսթրեսային ժամանակաշրջանում:

Ցավոք սրտի, դրվագը ինդիկատոր է ընդհանրապես պետական կառավարման որակի առումով, քանի որ կան այդօրինակ գործընթացների մի շարք այլ օրինակներ, որոնք վկայում են պետական կառավարման համակարգում որոշումների կայացման, պլանավորման և իրականացման շղթայի լուրջ թերացումների մասին: Մինչդեռ, դրանք հաճախ թողնում են նստվածքներ, որոնք իրենց հերթին ունենում են հասարակական-քաղաքական շատ ավելի խորը մետաստազներ, քան կարող է թվալ առաջին հայացքից:

Աղբյուրը՝ 1-in.am

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է