Լրահոս 24/7
04.08.2022

Հայաստա՞նն է ընտրելու՝ խաղաղություն, թե պատերազմ

Հայաստա՞նն է ընտրելու՝ խաղաղություն, թե պատերազմ

Ադրբեջանական յուրաքանչյուր սադրանքից, հարձակողական գործողություններից ու հնչող պահանջներից հետո արդեն օրինաչափորեն հայկական քաղաքական տիրույթում և նրա հետ սերտաճած հասարակական ու փորձագիտական որոշակի շրջանակներում աշխուժանում են մեղադրական քննադատությունները Երևանի կողմից պարբերաբար ազդարարվող խաղաղության օրակարգի դեմ։

Հաճախ դրանք իշխանությանը վերադարձի ու տասնամյակների ընթացքում «ձեռք բերածը» չկորցնելու նպատակների գերադասմամբ անտեսում են Հայաստանի պետական ու ազգային շահերը և ջուր են լցնում հակառակորդի ջրաղացին, ինչու չէ՝ նաև նվազեցնում հնարավոր գործընկերների վստահության մակարդակը մեր պետության հանդեպ։
Իշխանությունից անվերադարձ զրկված խմբերը հեղափոխական իշխանությանը հայտարարում են բանակցությունների տապալման, պատերազմի ու հիմա նաև՝ շարունակական զիջումների մեջ։ Մի կողմ թողնենք, որ պատերազմից խուսափելու լավագույն տարբերակ էին առաջարկում հենց այդ նույն զիջումները (հիշենք Վանեցյանի հայտարարությունը՝ ամբողջ Արցախը զիջելու մասին), և նշենք, որ այսօր էլ այդ խմբերը դեռ որևէ հոդաբաշխ լուծում չեն առաջարկել, որպես խաղաղության օրակարգի այլընտրանք։ «Պատերա՞զմ»,- կհարցնենք։ «Իհարկե՝ ոչ»,- կպնդեն,- «արժանապատիվ խաղաղությո՛ւն»։ Իսկ ո՞վ չի ուզում այդ խաղաղությունը, բայց՝ ինչպե՞ս։ Լռություն…
Այսօր կասկած չի հարուցում, որ իշխանազրկվածները, քաջատեղյակ սպասվող արհավիրքից, պատերազմի բեռը բարդեցին Փաշինյանի իշխանության վրա՝ կրկին վերադառնալու մտադրությամբ։ Ու բոլոր մեղադրանքներն ուղղեցին նրա վրա՝ արդարացման նվեր ու ծառայություն մատուցելով Բաքվին ու նրա դաշնակիցներին, որոնք այդ նվերը, բնականաբար, նպատակային օգտագործեցին։
Աչք փակելով այս ամենի վրա՝ վերադարձի ձախողված ու անհույս դարձած փորձերից հետո, տապալված ծրագրերի չիրականացման պարագայում ընդդիմադիր խմբերը շարունակում են «երազել» պատերազմի մասին՝ դիտարկելով այն որպես «վերադարձի նոր հնարավորություն»։ Գուցե հենց սա է խաղաղության օրակարգից հրաժարվելու պահանջի և սադրիչ բնույթի հայտարարությունների դրդման պատճառը։
Հայաստանից հնչող հայտարարությունները կարող էին/են օգտագործվել որպես նրա դեմ պատերազմ սկսելու առիթ, բայց ոչ երբեք՝ պատճառ։ Ըստ այդմ՝ Հայաստանը չէ՛ որոշողը՝ պատերազմ լինի, թե՝ ոչ, ինչպես չի որոշել ոչ 90-ականներին, և ոչ էլ 2020-ին։ Պատճառը մեկն է ու անքննելի՝ Հայաստանը չէր սկսել դրանք և այսօր էլ դա չի անի։ Այլ հարց է պարտադրված մասնակցությունը՝ սեփական ազգի, տարածքի ու շահերի պաշտպանության համար, որը նախկինում ավարտվել է զբաղեցրած դիրքերում մնալու, իսկ ապա՝ զիջումների պայմանով հրադադարներով։ Վերջինին այլընտրանք, կրկնենք, ընդդիմությունն այդպես էլ չի առաջարկել։
Իսկ ի՞նչ է խաղաղության օրակարգը, եթե ոչ՝ նախահարձակ կողմ չլինելու ամրագրում, պատերազմի զսպման հարցում գործընկերների մոբիլիզացում, մեղադրական ու պատասխանատվության սլաքների՝ ճիշտ ուղղությամբ ուղղորդում։ Եվ այն բնավ չի նշանակում անվերջ զիջելու պատրաստականություն, այլ՝ ընդհակառակը՝ պայման՝ հանուն տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական բևեռների շահերի համադրման։


Վահրամ Հովհաննիսյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է