Լրահոս 24/7
05.08.2022

Իշխանի նկուղային մարտակոչը. «ցանկացած սցենարին պատրաստ»-ը ո՞րն է

Իշխանի նկուղային մարտակոչը. «ցանկացած սցենարին պատրաստ»-ը ո՞րն է

Ընդդիմության առաջնորդ հայտարարված գործչի՝ կեսգիշերին արված գրառման մեկնաբանությունները հաստատում են, որ չենք սխալվի Իշխան Սաղաթելյանի խմբին ապապետական գործունեության բնորոշումը վերագրելիս։ Տեղեկատվական տիրույթից դուրս գալու, իրական կյանքում դիտարկման և հայտարարության հետ այդ խմբի վարքագծի համադրման արդյունքում կարծիքի հարցում սխալվելու հնարավորությունը նույնպես բացառվում է։
Դատեք ինքներդ. Արցախի դեմ հարձակում գործում է Ադրբեջանը, Արցախի անվտանգության երաշխավորը հայ զինվորի կյանքի գնով դարձել է Ռուսաստանը՝ տեղակայվելով «Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքում» (ձևակերպումը՝ Վ.Վ.Պուտինի), որը նաև պարտավորություն է ստանձնել ապահովելու 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները, թեև հակամարտության կարգավորման մանդատը պատկանում է ԵԱՀԿ Մինսկի խմբին, որը, ի դեպ, պետք է բացառեր ուժի գործադրումը։
Ու այս համատեքստում Իշխան Սաղաթելյանը, իհարկե՝ ոչ անձնական կարծիք արտահայտելու նպատակով, հայ հասարակությանը կոչ է անում «պատրաստ լինել ցանկացած սցենարի»՝ նախորդ պարբերություններում մատնացույց անելով թիրախին՝ Հայաստանի Հանրապետության գործող, օրինական ճանապարհով ընտրված իշխանությանը։ «Սցենարը» հայերեն բառ ունի՝ «դիպաշար»։ Այսինքն՝ հաջորդական դեպքերի շարք. հարձակում-պարտություն-մեղադրանք-իշխանափոխություն՝ սրանք որպես նպատակային դիպաշար, ապստամբություն-խառնաշփոթ-սպանություն-քաոս-նոր իշխանություն՝ որպես գործնական դիպաշար, իսկ ահա ռուսական շահերի սպասարկման արդյունքում նեղ անձնական շահերի ապահովում՝ որպես տողատակային դիպաշար։
Կիրառելի առիթից օգտվել փորձելու մարտավարությունը զարմանալի չէ՝ հաշվի առնելով արդեն գործադրված դիպաշարերը 2020թ. նոյեմբերին, 2021թ. ընտրություններից առաջ և 2022թ. մայիս-հունիսին։ Բայց դաշնակցական գործչի այս նոր «մարտակոչը», ինչպես նկատելի է բովանդակությունից, այլ դիպաշար է ենթադրելու. արտաքին ու անվտանգային իրավիճակն էլ ավելի է բարդացել։

Զարմանալի չէ նաև, որ այդ դիպաշարը բնավ չի վերաբերում Արցախի հարցի լուծմանը, պաշտպանունակության բարձրացմանն ուղղված գործողություններին, համապետական անելիքներին, և չի առաջարկվում որպես լուծում իրավիճակից ամբողջի լավագույն ելք, և նույնիսկ ոչ էլ կուսակցական ու գաղափարական լուծում, այլ արտահայտում է բացառապես նեղ անձնային շահախնդրություն, որ հնչում է երևանյան նկուղներից մեկից։
Թե ինչպես կարձագանքի հասարակությունը սպասվող «ցանկացած սցենարին», կախված է բացառապես անվտանգային իրավիճակից, տվյալ դեպքում՝ ոչ միայն Արցախի, այլև՝ Հայաստանի։ Սակայն փաստ է, որ նման դիպաշարը ոչ միայն Նիկոլ Փաշինյանին է վնասելու, այլև, և առաջին հերթին ու անդառնալի, Հայաստան պետությանը՝ ներառյալ Արցախին ու Սփյուռքին։


Վահագն Ասատրյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է