Լրահոս

Մակրոնը սպառնացել է ցրել Ֆրանսիայի ազգային ժողովը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սպառնացել է ցրել երկրի ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը) կենսաթոշակային բարեփոխումների նախագծի քվեարկության ձախողման դեպքում։ Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը։

Հինգշաբթի՝ մարտի 16-ին, Ֆրանսիայի ազգային ժողովում տեղի կունենա ամբողջ երկրում բողոքի ալիք բարձրացրած կենսաթոշակային բարեփոխումների նախագծի վերջնական քվեարկությունը։ Այս օրինագծով առաջարկվում է երկրում կենսաթոշակային տարիքը բարձրացնել մինչև 64 տարեկան։

Ինչպես փոխանցում է հեռուստաալիքը՝ հղում անելով կառավարական աղբյուրին, Մակրոնը չորեքշաբթի երեկոյան Ելիսեյան պալատում հանդիպել է վարչապետ Էլիզաբեթ Բորնի հետ։ BFMTV-ի տվյալներով՝ հանդիպման ընթացքում Մակրոնը հայտարարել է, որ քվեարկության ձախողման դեպքում ազգային ժողովը կարող է հայտնվել ցրվելու վտանգի տակ։

Բացի այդ, Ելիսեյան պալատում ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ առաջիկա քվեարկության շուրջ խորհրդակցությունները դեռ շարունակվում են։

Թիվ 1

Recent Posts

Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին. Գիյոմ Կասբարյան

Ֆրանսիայի պետական ծառայության, պետական գործունեության պարզեցման և վերափոխման նախարար Գիյոմ Կասբարյանին ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարցրել…

14 hours ago

Կազանում հանդիպել են Էրդողանն ու Պուտինը

Կազանում տեղի են ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները։…

14 hours ago

Հունվարին Բելառուսում տեղի կունենան նախագահական ընտրություններ

Բելառուսում հաջորդ նախագահական ընտրությունները կկայանան 2025թ. հունվարի 26-ին: Նման որոշում է կայացրել Բելառուսի խորհրդարանի ստորին…

14 hours ago

Կազանը Ռուսաստանի «ներքին Թուրքիայի» մայրաքաղաքն է

Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 23-ին մեկնել է Կազան, որտեղ երկրորդ օրն է՝ ընթանում…

14 hours ago

Եգիպտոսի դեսպանի հետ նախանշվել են համագործակցության շրջանակները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական…

14 hours ago

Բաքվում դաժանաբար սպանվել են Իոսիֆ եւ Լյուդմիլա Տկաչ ամուսինները

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտնում է հոկտեմբերի 22-ին Բաքվի Նասիմիի շրջանում կատարված դաժան սպանության մասին:…

15 hours ago