Categories: Հայաստան

ԼՀԿ-ն դեմ քվեարկեց․ Թանդիլյանը տվյալներ ունի, որ ահռելի գումար է վերադարձվելու Սերժ Սարգսյանի եղբոր ընկերությանը

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարութան կողմից ներկայացված Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Այս օրենսդրական նախաձեռնությամբ, հիշեցնենք, 56 մլրդ դրամ ԱԱՀ պարտավորություն և դեբետային գումարներ են վերադարձվելու 2835 հարկ վճարողի:

Լուսավոր Հայաստան խմբակցությունը դեմ քվերակեց այս նախագծին: Խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը պահանջեց, որ քվեարկությունից առաջ իրենց ներկայացնեն այն տնտեսվարողների ցանկը, որոնք ստանալու են այդ գումարները:

«Ես տվյալներ ունեմ, որ այդ գումարներից զգալի գումար՝ 1.5 մլրդ դրամ, վերադարձվելու է Սերժ Սարգսյանի եղբոր ընտանիքին պատկանող կազմակերպություններից մեկին, որն այս պահին սնանկության մեջ չէ: Մենք ունենք հետախուզման մեջ գտնվող ընտանիքի անդմաներ, որոնց վերադարձնում ենք այս գումարը: Ես ունեմ տվյալներ, որ սա միակ դեպքը չէ: Պնդում եմ, որ մեզ փակ ռեժիմով պետք է տեղեկացնեք, թե ովքեր են այն տնտեսվարողները, ովքեր նախկինում գործունեություն ծավալելով, այսօր գումարներ են ստանալու: Մենք պետք է իմանանք, թե այդ գումարներն ում ենք վերադարձնում»,- ասաց նա:

Ըստ Թանդիլյանի՝ անընդունելի պրակտիկա է, որ Ազգային ժողովը կուրորեն գումարներ է վերադարձնում չգիտես ում: «Նորից եմ կրկնում, որ ունենք տվյալներ, որ մարդիկ, ովքեր թալանի միջոցով կուտակել են հարստություն և այսօր քրեական  հետապնդման մեջ են գտնվում, նրանք կան այդ ցանկում: Մենք չենք կարող մեր բյուջեից նրանց գումար հատկացնել»,- հավելեց Թանդիլյանը:

Նշենք, որ այդ թվում՝ 183 խոշոր ընկերութւուններ ստանալու են 40 մլն դրամից ավելի դեբետներ:

Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ չի կարող խորհրդարանից լինել գաղտնի ցանկ:

«Մեր պահանջներին ի պատասխան ասվել է, որ դա հարկային գաղտնիք է: Մենք ՊԵԿ նախագահին կհրավիրենք խմբակցություն՝ պարզաբանումներ ստանալու: ՊԵԿ ներկայացուցիչը երաշխավորեց, որ 40 մլն դրամից բարձր գումար ստացող ընկերությունները պետք է անցնեն համապատասխան ուսումնասիրություն, որի շրջանակներում կարող են լինել նաև պատասխանատվության ենթարկելու հնարավորություններ: Ես կարծում եմ՝ այն ընկերությունները, որոնք արտոնյալ պայմաններում ժամանակին մոնոպոլ դիրքեր են զբաղեցրել և այս գումարները գոյացրել են, նրանք այս գումարները չպետք է ստանան: Խոսքը նաև այն մարդկանց մասին է, ովքեր հենց հիմա քրեական պատասխանատվության են ենթարկվում»,- նշեց Մարուքյանը:

editors

Recent Posts

Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին. Գիյոմ Կասբարյան

Ֆրանսիայի պետական ծառայության, պետական գործունեության պարզեցման և վերափոխման նախարար Գիյոմ Կասբարյանին ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարցրել…

14 hours ago

Կազանում հանդիպել են Էրդողանն ու Պուտինը

Կազանում տեղի են ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները։…

14 hours ago

Հունվարին Բելառուսում տեղի կունենան նախագահական ընտրություններ

Բելառուսում հաջորդ նախագահական ընտրությունները կկայանան 2025թ. հունվարի 26-ին: Նման որոշում է կայացրել Բելառուսի խորհրդարանի ստորին…

15 hours ago

Կազանը Ռուսաստանի «ներքին Թուրքիայի» մայրաքաղաքն է

Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 23-ին մեկնել է Կազան, որտեղ երկրորդ օրն է՝ ընթանում…

15 hours ago

Եգիպտոսի դեսպանի հետ նախանշվել են համագործակցության շրջանակները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական…

15 hours ago

Բաքվում դաժանաբար սպանվել են Իոսիֆ եւ Լյուդմիլա Տկաչ ամուսինները

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտնում է հոկտեմբերի 22-ին Բաքվի Նասիմիի շրջանում կատարված դաժան սպանության մասին:…

15 hours ago