Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իմ տանը չի գիշերել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով մամուլի տեղեկություններին, թե Լուկաշենկոն գիշերել է Ծառուկյանի տանը եւ ողջ գիշեր նրանք զրուցել են այգում:
«Ալեքսանդր Գրիգորիչը իմ ընկերն է, գիշերել է ընդունելության տանը»,-ասաց Ծառուկյանը:
Իսկ հարցին, թե ինչ հարցեր են քննարկել, նա չպատասխանեց, միայն բարձր ծիծաղեց, իսկ կողքից ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը ասաց. «Ամենատարբեր»:

















