Լրահոս 24/7

Տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման հարցերով համատեղ նիստը

Հոկտեմբերի 19-ին ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արա Մարգարյանի և Եվրոպական հանձնաժողովի վիզաների քաղաքականության հարցերով բաժնի ղեկավարի տեղակալ Անտուան Սավարի համանախագահությամբ տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման հարցերով համատեղ կոմիտեի 7-րդ նիստը:

Նիստին ներկա էին նաև ՀՀ համապատասխան գերատեսչությունների և Հայաստանում ԵՄ պատվիրակության, ԵՄ անդամ երկրների հյուպատոսական բաժինների ներկայացուցիչներ:

Հանդիպմանը հայկական կողմը ներկայացրել է «ՀՀ և ԵՄ միջև մուտքի արտոնագրերի տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրի կիրարկման հետ կապված խնդիրները՝ մասնավորեցնելով այն դրույթները, որոնց պահանջները չեն կատարվում։

Հանգամանալից անդրադարձ է կատարվել ՀՀ քաղաքացիների կողմից ստացվող բողոքներին, ներկայացվել են հետընդունման հարցում համագործակցության դրական ցուցանիշներն ու Հայաստանի արձանագրած առաջընթացը:

Բարձրաձայնված խնդիրների համատեքստում եվրոպական կողմն իր հերթին ներկայացրել է փաստարկներ, որոնք հիմնականում կապված էին դեսպանությունների աշխատանքային ծանրաբեռնվածության և հայաստանյան զբոսաշրջային կազմակերպությունների գործունեության հետ։

Միաժամանակ ԵՄ կողմը պատրաստակամություն է հայտնել համատեղ լուծումներ փնտրել՝ խնդրո առարկա հարցում իրավիճակը շտկելու համար։

Արա Մարգարյանն անդրադարձ է կատարել նաև ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականաման շուրջ երկխոսության մեկնարկի անհրաժեշտությանը՝ նշելով, որ հարցը Հայաստանի կառավարության առաջնահերթությունների շարքում է:

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ հետախուզական ԱԹՍ-ները՝ Իրանի ափերի մոտ

ԱՄՆ զինված ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրանի սահմանների հարակից տարածքներում։ Գործողություններին մասնակցել են Boeing…

8 minutes ago

76.537 քաղաքացի 6.2 մլրդ դրամի սոցիալական կրեդիտ է ստացել

76537 քաղաքացի 2025թ. հայտարարագրման արդյունքում ստացել է 6մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. հայտարարել է…

26 minutes ago

Պետական միջոցառումներին օրհներգը կհնչի կենդանի կատարմամբ

Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…

38 minutes ago

Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ. Հակոբյան

«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…

57 minutes ago

Նախագահ Թրամփը հավատարիմ է այս գործընկերությանը, ես՝ նույնպես. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…

1 hour ago

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

15 hours ago