

Իսկապես ռուսական կողմը դիմել է Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համար սահմանված կարգով, և ՀՀ-ն, սահմանված կարգով դիտարկելով բոլոր հնարավոր նրբերանգները, տվել է իր դրական եզրակացությունը, իր համաձայնությունը:
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Մարինա Ղազարյանի հարցին՝ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Կդժվարանամ ասել, թե ՌԴ-ն հյուպատոսության բացման որ փուլում է, բայց ցանկացած փուլում համագործակցում են ՀՀ համապատասխան գերատեսչությունների հետ»,- նշեց Միրզոյանը:
Նա ընդգծեց, որ Սյունիքում գլխավոր հյուպատոսություններ բացելու, որևէ կերպ ներկայություն ունենալու հետաքրքրությունը տարբեր երկրների շրջանում այսօր կա:
«Իրանն արդեն ունի, Ֆրանսիան է հայտարարել նման մտադրության մասին:
Կան էլի երկրներ. խոսակցությունը կա, բայց քանի որ վերջնական պայմանավորվածություններ չկան, չէի ցանկանա բացահայտել»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը:
«Միջազգային ներկայությունը որևէ մարզում կնպաստի տվյալ տարածաշրջանի տնտեսական կյանքի աշխուժացմանը, բայց նաև քաղաքական ուղերձներ է պարունակում»,- նշեց Արարատ Միրզոյանը:
ԱՄՆ զինված ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրանի սահմանների հարակից տարածքներում։ Գործողություններին մասնակցել են Boeing…
76537 քաղաքացի 2025թ. հայտարարագրման արդյունքում ստացել է 6մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. հայտարարել է…
Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…
«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…