ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանի որդի՝ Հրանտ Աբաջյանն ազատվել է Չինաստանում Հայաստանի առեւտրային կցորդի պաշտոնից։
Այս մասին տեղեկացանք Կառավարության պաշտոնական կայքից։
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1935-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 10-րդ կետը`
Հրանտ Աբաջյանին ազատել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ։

















