Լրահոս 24/7
06.09.2024

Դոնալդ Թրամփը եւ Հայաստանի ընդդիմության նոու-հաուն

Դոնալդ Թրամփը եւ Հայաստանի ընդդիմության նոու-հաուն

ԱՄՆ նախագահական ընտրություններին մնացել է ուղիղ երկու ամիս: Եւ ինչքան ժամանակը մոտենում է, հանրապետականների թեկնածու, նախկին նախագահ Դոնալդ Թրամփն այնքան էքսցենտրիկ է դառնում:

Սեպտեմբերի 4-ին նա հայտարարել է, որ նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո կստեղծի «Կառավարության արդյունավետության վերահսկման հանձնաժողով»:

Թրամփը նախատեսում է այդ պաշտոնում նշանակել իր աջակից, միլիարդատեր Իլոն Մասկին:

«Ես այդ հանձնաժողովը կստեղծեմ եւ կհանձնարարեմ, որ դաշնային կառավարության բոլոր կառույցների գործունեությունը ենթարկվի աուդիտի»-համակիրների հետ հանդիպմանը հավաստիացրել է Թրամփը:

Նա բացահայտել է, որ այդ թեմայով բազմաթիվ խորհրդակցություններ է ունեցել օգնականների եւ խորհրդականների հետ, ի վերջո հանգել որոշման:

Թրամփի խոսքերով՝ Իլոն Մասկն առաջարկությունը ընդունել է:

Ինչպես inosmi.ru-ն է փոխանցում՝ «նախագահի թեկնածուի թիմում, մինչդեռ, ոչ ոք չի կողմնորոշվում, թե իրավական ինչ հիմնավորում պետք է գտնվի, քանի որ ԱՄՆ սահմանադրությունը նման մարմնի ստեղծում չի նախատեսում»:

Ամենայն հավանականությամբ, Թրամփի պոպուլիզմը հասել է «հատակին». Նրա նախաձեռնության ենթատեքստն այն է, ինչ տարածված է հետխորհրդային երկրներում, երբ իշխանության հասնելու համար դիմում են սոցիալական արդարության վերականգնման եւ ազգային հարստությունը հավասարապես բաշխելու խոստումների օգնությանը:

Ի դեպ, նման միտում դրսեւորում է նաեւ Հայաստանի ընդդիմությունը. Մամուլում եւ սոցիալական հարթակներում քարոզչություն է ծավալվել, որ «հայրենասիրական, ազգային-ազատագրական եւ հանուն ավանդական արժեքների պահպանման քարոզչությամբ իշխանափոխության հասնել հնարավոր չէ, պետք է ընդօրինակել պրոլետարիատի համաշխարհային առաջնորդ Լենինին եւ կենտրոնանալ սոցիալ-տնտեսական խնդիրների վրա»:

Այդ ուղղության քարոզիչներից մեկը գրել է, որ Հայաստանում բոլոր հնարավորությունները կան, որպեսզի ուսուցչին 400 հազար դրամ աշխատավարձ տրվի, բայց «հայրենադավ իշխանությունը չի անում, դա մենք կանենք»:

Մարդը չի հասկանում, որ այդ քարոզչությունը հենց նախկին իշխանությունների դեմ է. եթե այսօր Հայաստանում ուսուցչին նրա նշած աշխատավարձը վճարելու միջոցներ կան, ուրեմն կառավարությունը գործել է արդյունավետ, երկրի ՀՆԱ-ն եւ բյոջեն աճել են:

Բայց ավելի կարեւոր է մյուս «լյապը». Իսկ նախկին կառավարությունն ինչու՞ ուսուցչին ոչ թե գոնե 150 հազար դրամ չէր վճարում, սահմանել էր 80 հազար դրույքավճար: Իսկ Թրամփին ընդօրինակելու մղումը մի բացատրություն ունի թերեւս. Նրա եւ Ռուսաստանի նախագահ Պուտինի միջեւ «քիմիա» կա:

Երեւի ենթադրում են, որ դա նույն՝ Պուտին-Քոչարյան «քիմիան» է: Բայց թե ինչպե՞ս կաշխատի Հայաստանի ու նաեւ իրենց անձնական ապագայի դեպքում՝ դեռ չեն կողմնորոշվել: Կամ ցույց են տալիս, թե չեն հասկանում, որ Պուտին-Թրամփ «քիմիական ռեակցիան» Հայաստանի համար սպառնալիք է:

Պետք է հասկանալ՝ Թրա՞մփն է քաղաքական պլագիատոր, թե՞ Հայաստանի ընդդիմությունը մտել է նոր աշխարհակարգի համար պայքարի «ծիրին մեջ»:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
20:43
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
19:27
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Պուտինը ներկայացրել է Ուկրաինայի հարցով Ռուսաստանի բոլոր առաջարկները․ Պեսկով
18:34
Պուտինը ներկայացրել է Ուկրաինայի հարցով Ռուսաստանի բոլոր առաջարկները․ Պեսկով
Վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը. Մակրոն
17:51
Վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը. Մակրոն
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
16:53
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
Հուսիթները խոցել են Սաուդյան Արաբիայի Bayraktar Akinci ԱԹՍ-ն
15:19
Հուսիթները խոցել են Սաուդյան Արաբիայի Bayraktar Akinci ԱԹՍ-ն
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
13:31
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ սրելու ծրագրերը. NYT
12:01
Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ սրելու ծրագրերը. NYT
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
18:08
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
16:34
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
15:42
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
14:29
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
13:46
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
11:55
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
19:45
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը