Լրահոս 24/7
09.09.2024

Ռուսական տանկերը Կիեւ չեն մտնի

Ռուսական տանկերը Կիեւ չեն մտնի

Ղրղզստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Փոխգործակցություն 2024» զորավարժությունները, ներգրավված են հինգ հազար զինծառայողներ, 900 ռազմական եւ հատուկ նշանակության տեխնիկա, դիտորդ ներկայացուցիչներ ունեն Ալժիրը, Հնդկաստանը, Եգիպտոսը, Իրանը, Չինաստանը, Պակիստանը, Սաուդյան Արաբիան, Ուզբեկստանը, Մոնղոլիան, ՄԱԿ-ը եւ Շանհայի համագործակցության կազմակերպությունը: Հայաստանը զորավարժություններին չի մասնակցում:

Դեռեւս մի քանի տարի առաջ ոչ ոք նման իրավիճակ չէր պատկերացնի,- գրում է «Նեզավիսիամայա գազետան» եւ վկայակոչում Հայաստանում հանրային կարծիքի հարցման ամենաթարմ արդյունքները. ՀԱՊԿ-ին անդամակցությանը կողմ է 16,9 տոկոսը, 29 տոկոսը կողմ է ՆԱՏՕ-ին անդամակցությանը, իսկ 44,3 տոկոսը գտնում է, որ «հանրապետությունը պետք է չեզոքություն հայտարարի»:

Իրավիճակի գնահատման հարցում «Նեզավիսիմայա գազետան» փոքր-ինչ այլ մոտեցում ունի եւ արձանագրում է, որ ՀԱՊԿ-ի անդամ երկրներն Ադրբեջանի հետ ավելի սերտ եւ բարձր մակարդակի հարաբերություններ ունեն, քան Հայաստանի:

Հետաքրքիր է, որ հրապարակման հեղինակը որոշակիորեն «կշտամբում է» Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին, որ «թույլ է տալիս հաճոյախոսություններ անել Ադրբեջանի նախագահի հասցեին, իսկ Հայաստանին՝ միայն քննադատել»: Կարելի է, թերեւս, համարել, որ նման ձեւակերպման հասցեատերը նաեւ Ռուսաստանի նախագահ Պուտինն է:

Մանավանդ որ հեղինակը գրեթե անմիջապես կասկածի տակ է դնում փորձագիտական վարկածի հավաստիությունը, թե «Ռուսաստանի հիմնական ռեսուրսները կենտրոնացած են ուկրաինական պատերազմի ուղղությամբ, ինչից որոշ տերություններ օգտվում են եւ փորձում հաստատվել նրա «փորատակում»:

Շատ ուշագրավ է հոդվածի ամփոփոիչ հատվածը. «Ինչ-որ ժամանակ, իհարկե, Ռուսաստանը կկարողանա ավելի մեծ ուշադրություն դարձնել իր «փորատակին»: Այդ դեպքում Հայաստանի եւ այլ երկրների վերաբերմունքը նրա նկատմամբ կսկսի փոխվել: Հարցն այսօր այն չէ, թե դա երբ տեղի կունենա, եւ (Հարավային Կովկասի) տարածաշրջանը որքանով փոխված կլինի, այլ այն, թե այդ ժամանակ ազդեցություն ի՞նչ լծակներ մնացած կլինեն Ռուսաստանին»:

Ռուսաստանի ռազմաքաղաքական վերնախավում կա՞ն անհատներ, խմբավորումներ, որ համարում են, որ Ուկրաինայի դեմ պատերազմը կարող է արժենալ Հարավային Կովկասում, հետեւաբար՝ ամբողջ հետխորհրդային տարածքում ազդեցության կորստի:

Ավելին, հասկացվում է, որ Ռուսաստանում քաղաքական մտահոգություն կա, որ նույնիսկ Ուկրաինայում ռազմական հաջողության դեպքում երկիրն այնքան թուլացած կլինի, որ այլեւս չի կարողանա պաշտպանել իր «փորատակը»՝ Հարավային Կովկասը:

Մոսկվան Ուկրաինայի դեմ պատերազմը հիմնավորում է անվտանգության պահպանման անհրաժեշտությամբ:

Աշխարհն արագ է փոխվում, ոչ ոք չի սպասելու, որ Ռուսաստանը հաղթի Ուկրաինային, հետո անցնի Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի «ինտեգրմանը»:

Եւ ՀԱՊԿ-ի զորավարժություններին մոտ մեկ տասնյակ երկների դիտորդների ներկայությունը դեռեւս երաշխիք չէ, որ նրանք Ռուսաստանի «հետ են»:

Թեկուզ այն պատճառով, որ Հնդկաստանը եւ Պակիստանը, Հնդկաստանը եւ Չինաստանը չեն կարող ռազմա-քաղաքական նույն ճամբարում գտնվել, որովհետեւ եթե թշնամիներ չեն, ապա հաստատ մրցակիցներ են:

«Մենք վճռականապես սատարում ենք Ուկրաինայի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը, բայց երբեք չենք միանա Ռուսաստանի դեմ պաժամիջոցներին»-հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

Եթե փորձենք այս խարդախախոսությունն ապակոդավորել, ապա կստացվի, որ ռուս-ուկրաինական պատերազմի երկարաձգումը բխում է Ադրբեջանի շահերից:

Եւ այստեղ «ռազմավարական համագործակցության» մասին Ալիեւի խոստովանությունները հիշեցնելը բացարձակ անիմաստություն է:

«Զրոյական ելքով» պատերազմը ձեռնտու է բոլորին, բայց ոչ՝ Ռուսաստանին եւ Ուկրաինային: Եւ եթե կա կասկած, որ հետպատերազմական Ռուսաստանը ազդեցության լուրջ լծակներ չի ունենա, ապա պետք է, թերեւս, հասկանալ, որ խոսքը հավանական երկու իրավիճակի մասին է. Ռուսաստանը կմատնվի ավելի խոր մեկուսացվածության կամ այնքան թուլացած կլինի, որ ինքը օգնության կարիք կունենա:

Իհարկե, ինչ-որ միջին տարբերակ բացառելի չէ, բայց հաստատ չի լինի՝ ինչպես Հայրենական պատերազմի տարիների հայտնի երգում էր ասվում.

«Շուտով խորհրդային տանկերը Բեռլինի փողոցներում հաղթական երթ կանեն»:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
20:43
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
19:27
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Պուտինը ներկայացրել է Ուկրաինայի հարցով Ռուսաստանի բոլոր առաջարկները․ Պեսկով
18:34
Պուտինը ներկայացրել է Ուկրաինայի հարցով Ռուսաստանի բոլոր առաջարկները․ Պեսկով
Վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը. Մակրոն
17:51
Վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը. Մակրոն
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
16:53
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
Հուսիթները խոցել են Սաուդյան Արաբիայի Bayraktar Akinci ԱԹՍ-ն
15:19
Հուսիթները խոցել են Սաուդյան Արաբիայի Bayraktar Akinci ԱԹՍ-ն
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
13:31
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ սրելու ծրագրերը. NYT
12:01
Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ սրելու ծրագրերը. NYT
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
18:08
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
16:34
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
15:42
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
14:29
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
13:46
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
11:55
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
19:45
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը