Լրահոս 24/7
09.09.2024

Գաղտնիքն ո՞վ կբացի

Գաղտնիքն ո՞վ կբացի

«Արցախի նախագահը ԼՂՀ լուծարման հրամանագիր ստորագրել է, որպեսզի թույլ չտա ժողովրդի ջարդը»,-Հայաստանի Ազգային ժողովի բարձր ամբիոնից հայտարարում է «Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական պատգամավորը եւ հավելում, որ «նա այդ թուղթը չեղարկել է»:

Թուղթ ստորագրող Սամվել Շահրամանյանն ասում է, որ ի սկզբանե գիտեր, որ հրամանագիրն անօրինական է, այն չի հրապարակվել, իրավական ակտերի ռեգիստրում չի գրանցվել:

Այդ դեպքում նա ինչպե՞ս է իրավական ուժ չունեցող, չհրապարակված հրամանագիրը «չեղյալ հայտարարել»:

Չէ՞ որ ինքն է հրամանագիր հրապարակել, որ ԼՂՀ իշխանության մարմինները, պետական կառույցները 2024 թվականից դադարում են, բայց մի քանի պաշտոնյաներ շարունակելու են գործել «հասարակական հիմունքներով»:

Բայց իրավական կազուսը թող սահմանադրագետները պարզեն:

Խնդիրն ավելի լուրջ է, երբ դիտարկվում է հրամանագիր ստորագրելու մոտիվացիայի հարթությունում: Ադրբեջանական զինուժը 2023թ. սեպտեմբերի 20-ին մտել է Ստեփանակերտ, մինչ այդ՝ Արցախի գրեթե բոլոր բնակավայրեր:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լուծարելու մասին Սամվել Շահրամանյանի կողմից հրամանագիր ստորագրվել է 2023թ. սեպտեմբերի 28-ին: Համենայն դեպս, Արցախի տեղեկատվական շտաբն այդ օրն է նման բովանդակությամբ տեղեկատվություն տարածել: Այդ պահի դրությամբ Արցախում խաղաղ բնակչություն գործնականում չէր մնացել:

Ստեփանակերտում ԼՂՀ նախկին նախագահներն էին, Սամվել Շահրամանյանը, ՆԳՆ նախարարը, ՊԲ հրամանատարը, ԱԱԾ տնօրենը, Փրկարար ծառայության աշխատակիցները: ԼՂՀ-ն լուծարելու մասին Սամվել Շահրամանյանի հրամանագիրն ինչպե՞ս է կանխել խաղաղ բնակչության ջարդը, եթե հարյուր հազար մարդ սեպտեմբերի 28-ին արդեն Հայաստանում էր:

Խաղաղ բնակչությունը ջարդից փրկելու մոտիվացիան միայն մի դեպքում է արդարացի. եթե ԼՂՀ լուծարման հրամանագիրը Սամվել Շահրամանյանը ստորագրել է պատերազմը դադարեցնելու եռակողմ՝ Բաքու-Ստեփանակերտ-ՌԴ զորախմբի հրամանատարություն, հայտարարության հետ միաժամանակ՝ սեպտեմբերի 20 –ի ժամը 13:00-ին:

Բայց այդ դեպքում հնարավոր չէ ասել, որ այն ի սկզբանե իրավական ուժի չի ունեցել: Ո՞վ կբացի այս գաղտնիքը:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
20:43
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
19:27
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Պուտինը ներկայացրել է Ուկրաինայի հարցով Ռուսաստանի բոլոր առաջարկները․ Պեսկով
18:34
Պուտինը ներկայացրել է Ուկրաինայի հարցով Ռուսաստանի բոլոր առաջարկները․ Պեսկով
Վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը. Մակրոն
17:51
Վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը. Մակրոն
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
16:53
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
Հուսիթները խոցել են Սաուդյան Արաբիայի Bayraktar Akinci ԱԹՍ-ն
15:19
Հուսիթները խոցել են Սաուդյան Արաբիայի Bayraktar Akinci ԱԹՍ-ն
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
13:31
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ սրելու ծրագրերը. NYT
12:01
Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ սրելու ծրագրերը. NYT
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
18:08
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
16:34
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
15:42
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
14:29
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
13:46
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
11:55
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
19:45
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը