Categories: Հայաստան

Միքայել Մինասյանը կարեկցանքի և հոգեբանի կարիք ունի 1in.am

 

Միքայել Մինասյանը ողբերգական կերպար է: Ողբերգական՝ իհարկե քաղաքական կարգավիճակի տեսանկյունից, ինչպես պատմական բոլոր այն արքայազները, որոնք գահը ժառանգելու փոխարեն հեռացվել են իշխանությունից՝ դառնալով վտարանդի,-գրում է 1in.am-ը։

Նա այնքան մոտ էր գահը ժառանգելուն, ևս մի քանի տարի և Սերժ Սարգսյանը կհեռանար իշխանությունից՝ ավատատիրական սկզբունքով թագավորությունը թողնելով Մինասյանին (ամեն դեպքում նա այդպիսի ձգտումներ ուներ)։ Բայց պատմական ընթացքը ոչ միշտ է համընկնում մարդկային ցանկությունների հետ։ Ժողովրդական ցասման փոթորիկը փլատակների կույտի վերածեց թագավորությունը։ Դա զուտ մեկ անձի հեռացում չէր, այլ արքայատոհմի ընդհատում։ Այսինքն ինչ-որ փուլում գահը ժառանգած Սերժ Սարգսյանն այլևս զրկվեց այդ նույն գահը ինչ-որ մեկին փոխանցելու հնարավորությունից։

Այս իմաստով Միքայել Մինասյանը կարեկցանքի կարիք ունի, և ոչ միայն գահազրկվելու առիթով, այլ նաև իրականության հետ առերեսվելու պատճառով։ Խնդիրն այն է, որ արքայազնը մշտապես ապրել է բարձր պարիսպներից այն կողմ՝ մարդկային տառապանքներից անդին, անհոգության և հարմարավետության պայմաններում։ Բայց հեղափոխությունը դաժան փորձություն դարձավ գահազրկված Մինասյանի համար։ Վռնդվելով արքայական պալատից՝ նա ինքն իր համար բացահայտեց, որ կյանքն իրականում տառապանք է, պարիսպներից այս կողմ Մինասյանը առերեսվեց անարդարության, անկարողության և պարտության հետ (հիվանդություն, ծերություն, մահ)։ Նա ի վերջո հասկացավ, որ պալատի կատարյալ կյանքը կեղծիք է՝ գոյություն չունեցող իրականություն, որի մեջ իրեն պահել են ու մեծացրել։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

editors

Recent Posts

Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին. Գիյոմ Կասբարյան

Ֆրանսիայի պետական ծառայության, պետական գործունեության պարզեցման և վերափոխման նախարար Գիյոմ Կասբարյանին ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարցրել…

3 hours ago

Կազանում հանդիպել են Էրդողանն ու Պուտինը

Կազանում տեղի են ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները։…

3 hours ago

Հունվարին Բելառուսում տեղի կունենան նախագահական ընտրություններ

Բելառուսում հաջորդ նախագահական ընտրությունները կկայանան 2025թ. հունվարի 26-ին: Նման որոշում է կայացրել Բելառուսի խորհրդարանի ստորին…

3 hours ago

Կազանը Ռուսաստանի «ներքին Թուրքիայի» մայրաքաղաքն է

Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 23-ին մեկնել է Կազան, որտեղ երկրորդ օրն է՝ ընթանում…

3 hours ago

Եգիպտոսի դեսպանի հետ նախանշվել են համագործակցության շրջանակները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական…

3 hours ago

Բաքվում դաժանաբար սպանվել են Իոսիֆ եւ Լյուդմիլա Տկաչ ամուսինները

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտնում է հոկտեմբերի 22-ին Բաքվի Նասիմիի շրջանում կատարված դաժան սպանության մասին:…

4 hours ago