Գործընկերային նյութեր
30.12.2024

«Բադալյան եղբայրներ ընկերությունների» խումբը բնակարան է գնել Արցախից ընտանիքի համար

«Բադալյան եղբայրներ ընկերությունների» խումբը բնակարան է գնել Արցախից ընտանիքի համար

«Բադալյան եղբայրներ ընկերությունների» խումբը բնակարան է գնել Արցախից բռնի տեղահանված Վերա Նարիմանյանի և նրա ողջ մնացած միակ դստեր համար։ Բնակարանը, որը ձեռք է բերվել 22 միլիոն, 496 հազար դրամով, ամբողջությամբ վերանորոգվել է և կահավորվել։

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի համահիմնադիր, «Ֆասթ Շիֆթի» խորհրդի նախագահ Ռոման Բադալյանն ասել է․

«Ես իսկապես շատ հպարտ եմ, որ ևս մեկ ընտանիք ունեցավ նոր և բարեկարգ բնակարան: Տիկին Վերան շատ մեծ դժվարությունների ու դժբախտությունների միջով է անցել, և հուսանք, որ այս նոր բնակարանը կօգնի նրան թեթևացնել այդ բեռը: Իմ կարծիքով յուրաքանչյուր մարդ պետք է օգնի իր հայրենիքին և հայրենակիցներին ինչքան որ հնարավոր է»:

Արցախի շրջափակման ժամանակ Վերա Նարիմանյանի 6-ամյա դուստրն ու 4-ամյա որդին դժբախտ պատահարի զոհ դարձան: Միայնակ մայրը շոգ եղանակին երեխաներին տանը մենակ էր թողել ու գնացել սնունդ փնտրելու, երեխաներն էլ մայրիկի ետևից տանից դուրս էին եկել: Հաջորդ օրն առավոտյան, երկար փնտրտուքների արդյունքում 6-ամյա Գիտային և 4-ամյա Լեոյին Մարտակերտում մեքենայի մեջ մահացած էին գտել:

Նախորդ տարի տեղահանված Վերան Հայաստանում ապրելու վայր չունենալու պատճառով ստիպված էր միակ դստերը Կապանի խնամքի կենտրոնում թողնել։ Սեփական բնակարան ունենալ ու դստեր հետ միավորվելու երազանքն արդեն իրականություն է, մայր ու դուստր շուտով կմիավորվեն:

Վերա Նարիմանյանի խոսքով՝ Նոր տարվա իր լավագույն նվերը նոր տունն ու երեխան են․

«Հիմի ինքն ուրախանում է ու ասում է՝ մամա՛ ջան, կարող եմ գալ էդ թազա տունը վայելեմ: Ասի՝ հա՛, քեզ խոսք եմ տվել ու խոսքիս տերն եմ: Բադալյան եղբայրներից շատ գոհ ու շնորհակալ եմ եմ, որ էս տունը նվիրեցին ինձ: Ապրեն իրանք: Աստված պահի իրանց», – ասել է Վերա Նարիմանյանը:

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը, որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն, մշտապես աջակցում և օգնում է իր հայրենակիցներին: Ի դեպ, ցավալի դեպքից մեկ ամիս անց ընկերությունը 5 միլիոն դրամ օգնություն էր հատկացրել Վերային:

Նշենք, որ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը ևս 50 միլիոն դրամ էր նվիրաբերել Արցախից բռնագաղթված երկու ընտանիքի՝ բնակարաններ ձեռք բերելու նպատակով:

Լրահոս
Հայ ժողովուրդը երբեք չի հաշտվել անկախություն չունենալու հետ. Ռուբինյան
11:05
Հայ ժողովուրդը երբեք չի հաշտվել անկախություն չունենալու հետ. Ռուբինյան
Այսօր ՀՀ անկախության 35-ամյակն է
11:02
Այսօր ՀՀ անկախության 35-ամյակն է
Թրամփը Իրանի հարցում երեք տարբերակ է նշել
18:20
Թրամփը Իրանի հարցում երեք տարբերակ է նշել
Հայ և իրանցի պաշտոնյաները քննարկել են «Հյուսիս – Հարավ» միջանցքին մասնակցությունը
17:56
Հայ և իրանցի պաշտոնյաները քննարկել են «Հյուսիս – Հարավ» միջանցքին մասնակցությունը
Մոսկվայի վրա հարձակման ժամանակ առաջին անգամ կիրառվել է «Պելիկան» հրթիռը
16:53
Մոսկվայի վրա հարձակման ժամանակ առաջին անգամ կիրառվել է «Պելիկան» հրթիռը
Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
16:00
Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվող պարգևավճարներից
14:35
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվող պարգևավճարներից
Հիմա մենք ունենք դպրոց, որտեղ աշակերտները կարող են սովորել, ստեղծագործել, զբաղվել սպորտով, մրցակցել. վարչապետ
13:41
Հիմա մենք ունենք դպրոց, որտեղ աշակերտները կարող են սովորել, ստեղծագործել, զբաղվել սպորտով, մրցակցել. վարչապետ
Ինչո՞ւ Հայաստանի հետ գազի գնի հարցում պետք է համեմատությունը սկսել ԵՄ բորսայից. Արամ Սարգսյան
13:09
Ինչո՞ւ Հայաստանի հետ գազի գնի հարցում պետք է համեմատությունը սկսել ԵՄ բորսայից. Արամ Սարգսյան
Մոսկվայի վրա ԱԹՍ-ների ամենազանգվածային հարձակումն է տեղի ունեցել. Սոբյանին
12:02
Մոսկվայի վրա ԱԹՍ-ների ամենազանգվածային հարձակումն է տեղի ունեցել. Սոբյանին
Արցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն․ Նարեկ Կարապետյան
18:52
Արցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն․ Նարեկ Կարապետյան
Անբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան Խաչատրյան
16:58
Անբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան Խաչատրյան
ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Ուկրաինային մոտ 2,7 մլրդ դոլարի ՀՕՊ միջոցների վաճառքին
16:08
ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Ուկրաինային մոտ 2,7 մլրդ դոլարի ՀՕՊ միջոցների վաճառքին
Հայաստանը մտադիր է Չեխիայից ռազմական ինքնաթիռներ գնել. Praise the Steph
14:21
Հայաստանը մտադիր է Չեխիայից ռազմական ինքնաթիռներ գնել. Praise the Steph
Միջուկային ներուժի ամրապնդումը Ռուսաստանի ինքնիշխանության երաշխիքն է. Պուտին
14:13
Միջուկային ներուժի ամրապնդումը Ռուսաստանի ինքնիշխանության երաշխիքն է. Պուտին