Լրահոս 24/7
21.04.2025

Էրդոաղանի «դարաշրջանն ավարտվու՞մ է»

Էրդոաղանի «դարաշրջանն ավարտվու՞մ է»

Թուրքական որոշ աղբյուրներ հայտնում են, որ հանրային կարծիքի հարցման վերջին արդյունքներով ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության վարկանիշը «հետեւողականորեն աճում է»: Sonar կենտրոնի տվյալներով՝ ԺՀԿ-ին աջակցում է պոտենցիալ ընտրողների 36,6, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը՝ 30,4 տոկոսը: Քրդամետ DEM –ի վարկանիշը 10-12 տոկոսի սահմաններում է:

Ներքաղաքական բեւեռացմանը զուգահեռ խորանում են նաեւ տնտեսական դժվարությունները: Թուրքական լիրան մեկ ամսում արժեզրկվել է 8 տոկոսով: Ընդ որում, Կենտրոնական բանկը պահուստաներից շուրջ 50 միլիարդ դոլարի «ինտերվենցիա է իրականացրել»՝ միաժամանակ կտրուկ բարձրացնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որ հասցվել է ռեկորդային 46 տոկոսի:

Իր քառորդդարյա իշխանության մի քանի փուլերում Ռեջփ Թայիփ Էրդողանը համանման իրավիճակներ հաղթահարել է՝ կիրառելով ոչ միայն «փափուկ», այլեւ կոշտ ուժ: Նրա մեծագույն հաջողություն է համարվում բանակի «հնազանդեցումը»: Բայց, ինչպես մի շարք վերլուծություններ են պնդում, ներկայիս մրցակցությունը մի էական առանձնահատկություն ունի. Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը «հայացքն ուղղել է կենտրոնական Անատոլիային», որտեղ Էրդողանը եւ նրա գլխավորած կուսակցությունն ավանդաբար ամենամեծ թվով ձայներն են ստանում:

Ապրիլի 19-ին ԺՀԿ-ն «Կենտրոանական Անատոլիայի Յոզգաթ նահանգում նշանակալի հանրահավաք է անցկացրել»: Ակցիային, ըստ ոստիկանության հրապարակած տվյալների, մասնակցել է 15 հազար մարդ: Հաշվի առնելով այն, որ անցած նախագահական ընտրություններում Էրդողանն այդ նահանգում ստացել է քվեների 76 տոկոսը, քաղաքական առումով այդ հանրահավքը կարելի է ընդդիմության հաջողություն համարել:

Հանրահավաքը վարել է ԺՀԿ առաջնորդ Օզելը: Ընդ որում, նա Էրդողանին խիստ քննադատության է ենթարկել ոչ միայն տնտեսական դժվարությունների, քաղաքացիական ազատությունների սահմանափակման, այլեւ Գազայի հարցում «ոչ հետեւողական լինելու» համար: Օզելը հայտարարել է, որ նախագահական արտահերթ ընտրությունների պահանջով արդեն տասը միլիոնից ավելի ստորագրություն է հավաքվել:

ԺՀԿ-ի քաղաքական ծրագրերին իրազեկ աղբյուրները հայտնում են, որ Օզելը եւ նրա թիմը մտադիր են այդ թիվը հասցնել երեսուն միլիոնի: Դա խորհրդանշական է. անցած նախագահական ընտրություններում Էրդողանը երեսուն միլիոն քվե չի ստացել: Եթե ընդդիմությանը հաջողվի այդ շեմը հաղթահարել, ապա հանրային ընկալումն այն կլինի, որ Էրդողանի «դարաշրջանն ավարտվում է»:

Այս համատեքստում չափազանց կարեւոր է, որ անցյալ շաբաթ Թուրքիայի նախագահն Անկարայի իր նստավայրում ընդունել է քրդամետ DEM կուսակցության խորհրդարանական խմբակցության երկու պատգամավորի: տեղեկություն է տարածվել, որ նրանք ներկայացրել են «մի քանի կետից կազմված պահանջագիր»: Իշխող կուսակցությունն այդ տեղեկությունը հերքել է, բայց մեկնաբանների մոտ տպավորություն կա, որ խոսքն ամենից առաջ «Քրդական բանվորական կուսակցության» առաջնորդ Աբդուլլա Օջալանին ներում շնորհելու մասին է:

Ուժերի հարաբերակցությունն այնպիսին է, որ արտահերթ կամ հերթական ընտրություններում հաղթելու համար Էրդողանը քրդական ընտրազանգվածի աջակցության խիստ կարիք կունենա: Բայց Օջալանի եւ քրդերին քաղաքական իրավունքներ շնորհելու հարցում զիջողականության դիմաց նա կարող է կորցնել «Ազգայնական շարժում» կուսակցության աջակցությունը: Էրդողանի համար չափազանց խնդրահարույց է դարձել նաեւ Սիրիան: Ընդդիմության բողոքի ակցիաներին զուգահեռ Իսրայելը մեծացնում է ճնշումը: Ժողովրդա-հանրապետական կուսակցության հանրահավաքի օրն Իսրայելի ԶՈՒ ԳՇ պետ Զամերն այցելել է Գոլանի բարձունքներ եւ Սիրիայի հետ բուֆերային գոտի, որ անցյալ տարվա դեկտեմբերից գտնվում է իսրայելական վերահսկողության տակ:

Իսրայելի հետ երկու շաբաթ առաջ Բաքվում Թուրքիայի ուժային կառույցների ներկայացուցիչների բանակցությունները, երեւում է, առանձնակի արդյունքի չեն հանգել: Արտաքին գործերի նախարար Ֆիդանը չի բացառել, որ Թուրքիան եւ Իսրայելը «Սիրիայում կարող են բախվել»: Էրդողանին առայժմ չի հաջողվում համաձայնեցնել Միացյալ Նահանգներ իր այցի օրակարգը եւ ժամկետները: Անորոշ է մնում Ռուսաստանի նախագահ Պուտինի Թուրքիայի այցի կազմակերպումը: Դրանք չեն կարող պատահական ազդակներ լինել:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է