Լրահոս 24/7

Ռուս-ուկրաինական պատերազմը կշարունակվի. Հայաստանը պետք է պահպանի քաղաքակրթական ընտրության ինքնիշխան իրավունքը

«Հեռախոսազրույցի սղագրությունը վկայում է, որ ԱՄՆ նախագահը նույնիսկ փորձ չի արել ճնշում գործադրել, որպեսզի Ռուսաստանն անհապաղ դադարեցնի կրակը:

Ավելին, Թրամփն ակնհայտորեն հասկացրել է, Միացյալ Նահանգները հրաժարվում է խաղաղ բանակցություններին միջնորդությունից եւ Մոսկվային ու Կիեւին առաջարկում ինքնուրույն կարգավորել բոլոր հարցերը»,- ԱՄՆ եւ Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցի մասին գրում է Financial Times-ը՝ հղում անելով Վաշինգտոնում իր դիվանագիտական աղբյուրներին:

Որպես այդ տեսակետի հիմնավորում՝ պարբերականը վկայակոչում է Պուտինի հետ գրեթե երկու ժամ տեւած հեռավար բանակցություններից հետո ԱՄՆ նախագահի սոցցանցային գրառումը, որտեղ նա, մասնավորապես, բացահայտել է, որ Վատիկանը հետաքրքրված է ռուս-ուկրաինական բանակցությունների կազմակերպմամբ, ինչից փորձագետները եզրակացնում են, որ Թրամփը Մոսկվայի եւ Կիեւի բանակցությունների միջնորդությունը վերապահում է Հռոմի Լեւոն 14-րդ պապին, որի գահակալության արարողությանն, ի դեպ, ներկա է գտնվել ԱՄՆ փոխնախագահ Վենսը:

Ուշադրություն է գրավում իրողությունը, որ ռուս-ուկրաինական բանակցություններում միջնորդությունից ԱՄՆ հրաժարվելու հավանականության մասին առաջինը հրապարակային խոսել է հենց փոխնախագահ Վենսը: Նա պարզ ասել է, որ եթե Ռուսաստանը չհամաձայնի անհապաղ եւ առանց նախապայմանների հրադադարի հաստատմանը, ապա ԱՄՆ-ը կդադարեցնի միջնորդությունը, քանի որ դա նրա պատերազմը չէ:

Թրամփ-Պուտին հեռախոսազրույցի արդյունքներով ուկրաինական ռազմաճակատներում հրադադար չի հաստատվել: Ռուսաստանի նախագահը միայն ասել է, որ պատրաստ է Ուկրաինայի հետ աշխատել հուշագրի համաձայնեցման շուրջ, որը կարող է նախատեսել նաեւ հրադադար, եթե հաջողվի պայմանավորվել խաղաղության պայմանագրի սկզբունքների մասին:

Ուկրաինայի նախագահ Զելենսկին այս կապակցությամբ հայտարարել է, որ «ոչ մի հուշագրի մասին տեղեկություն չունի», բայց եւ պարզաբանել է, որ կարող է ձեւավորել բանակցային պատվիրակություն, որը կմշակի «հուշագրի» ուկրաինական տարբերակը: Հասկացվում է, որ կողմերը կսկսեն «տեքստերի փոխանակման» գործընթաց, որ կարող է տեւել ամիսներ, իսկ այդ ընթացքում ռազմական գործողությունները կշարունակվեն:

Արեւմտյան փորձագետները տպավորություն ունեն, որ նման իրավիճակը լիովին ձեռնտու է Ռուսաստանին, որտեղ «կամավորականների հավաքագրումն» ընթանում է ավելի չափերով, ինչը վկայում է, որ Պուտինը ձգտում է ամառվա բարենպաստ եղանակային պայմաններն օգտագործել եւ ծավալուն հարձակողական գործողություններ սկսել:

Ռուսաստանցի վերլուծաբան Օլեգ Նեմենսկին, ընդհակառակը, զգուշացնում է, որ բանակցություններին միջնորդության դադարեցումը «գուցե Դոնալդ Թրամփի սեփական խաղն է»: Նրա կարծիքով, չի բացառված, որ ԱՄՆ նախագահը մի փուլում «անցնի եվրոպական առաջնորդների ճամբարը եւ Ռուսաստանի նկատմամբ թշնամական կեցվածք ընդունի»:

Փորձագիտական ոչ մի գնահատական, իհարկե, իրականությունը եւ, մանավանդ, կանխածրագրումները նույնիսկ մասնակիորեն չի ընդգրկում: Մի բան, սակայն, կարծես անվիճելի է. ռուս-ուկրաինական պատերազմը տեւելու է ամիսներ: Եւ այդ ընթացքում Ռուսաստանը հետխորհրդային տարածքի երկրների նկատմամբ գործադրելու է ազդեցության հնարավոր բոլոր միջոցները, որպեսզի այսպես կոչված Մեծ Եվրասիայում պահպանի դոմինանտությունը: Այս առումով չափազանց կարեւոր է ՌԴ արտգործնախարար Լավրովի Երեւան այցը, որի արդյունքների մասին հնարավոր կլինի դատել մոտ ապագայում: Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերություններն, իրոք, վերբեռման կարիք ունեն, բայց դա չի կարող տեղի ունենալ քաղաքակրթական ընտրության եւ ինքնիշխանության սահմանափակման հաշվին:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ հետախուզական ԱԹՍ-ները՝ Իրանի ափերի մոտ

ԱՄՆ զինված ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրանի սահմանների հարակից տարածքներում։ Գործողություններին մասնակցել են Boeing…

40 seconds ago

76.537 քաղաքացի 6.2 մլրդ դրամի սոցիալական կրեդիտ է ստացել

76537 քաղաքացի 2025թ. հայտարարագրման արդյունքում ստացել է 6մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. հայտարարել է…

20 minutes ago

Պետական միջոցառումներին օրհներգը կհնչի կենդանի կատարմամբ

Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…

31 minutes ago

Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ. Հակոբյան

«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…

50 minutes ago

Նախագահ Թրամփը հավատարիմ է այս գործընկերությանը, ես՝ նույնպես. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…

1 hour ago

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

15 hours ago