Լրահոս 24/7

ԱՄՆ-ում ձերբակալվել է հայկական հանցախմբի 13 անդամ

ԱՄՆ-ում ձերբակալվել են հայկական կազմակերպված հանցավոր խմբի հետ կապված 13 կասկածյալներ։ Դաշնային հետախուզություննտվյաներով՝ նրանց ծանր մեղադրանքներ են առաջադրվել, այդ թվում՝ սպանության փորձ, առևանգում, անօրինական զենքի պահպանում, բանկային և էլեկտրոնային խարդախություն, ինչպես նաև ավելի քան 80 միլիոն դոլարի առցանց բեռների գողություն։ Այս մասին գրում է ABC News-ը։

Երեքշաբթի վաղ առավոտյան խուզարկության օրդերներով Հայրենիքի անվտանգության դեպարտամենտի քննիչները՝ տեղական ոստիկանական օգնությամբ, խուզարկել են Սան Վելլի շրջանում գտնվող Կաբերնե Քորթում գտնվող առանձնատունը, ինչպես նաև Հարավային Կալիֆոռնիայում և Ֆլորիդայում գտնվող այլ սեփականություններ:

Ըստ ԱՄՆ դատախազ Բիլալ Էսսեյլիի գրասենյակի՝ գործողության ընթացքում ձերբակալվել են հայկական կազմակերպված հանցավոր խմբի 13 անդամներ։

ԱՄՆ դատախազի գրասենյակը նաև հայտնել է, որ այս խմբի անդամների կողմից ղեկավարվող բեռների գողության խմբի շրջանակներում Amazon առցանց մանրածախ առևտրից գողացվել է 83 միլիոն դոլարի ապրանք:

Հետաքննությունների ժամանակավոր փոխտնօրենը նշել է. «Այս միջազգային հանցավոր կազմակերպությունը գործել է միջազգային կարտելի կառուցվածքով, դաժանաբար՝ զգալի վնաս հասցնելով հասարակական անվտանգությանը և օրինական առևտրին ու մատակարարման շղթաներին»։

Ըստ տեղեկությունների՝ երեքշաբթի օրվա գործողության ընթացքում իրավապահ մարմինները առգրավել են մոտ 100,000 դոլար կանխիկ, երեք զրահապատ մեքենա և 14 հրազեն։

Հարևանները պատմել են, որ Սան Վելիի տան բնակիչները տեղափոխվել են մոտ հինգ տարի առաջ։ Նրանք ասել են, որ տանը պարբերաբար մեծ ակտիվություն է նկատվել։

Պաշտոնյաները հայտարարել են, որ դեռևս փնտրում են ևս մեկ կասկածյալի։

Գրասենյակը նշել է հետևյալ անձանց անունները, որոնց մեղադրանք է առաջադրվել գործողության կապակցությամբ՝

Արա Արտունի, 41 տարեկան,
Ռոբերտ Ամիրյան, 46 տարեկան,
Վահան Հարութինյան, 50 տարեկան,
Լևոն Առաքելյան, 45 տարեկան,
Իվան Բոյորկես, 33 տարեկան։
Էսեյլիի գրասենյակը հայտարարել է, որ Արտունին և նրա հանցավոր խումբը գրանցվել են Amazon-ում որպես փոխադրողներ, պայմանագրեր են կնքել բեռնափոխադրման երթուղիների համար, ապա շեղվել են երթուղուց և գողացել են բեռը՝ ապրանքները տեղափոխելիս

ԱՄՆ դատախազի գրասենյակը հայտարարել է, որ եթե մեղավոր ճանաչվեն, ձերբակալված 13 անձանց սպառնում է 10 տարվա ազատազրկումից մինչև ցմահ ազատազրկում։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ հետախուզական ԱԹՍ-ները՝ Իրանի ափերի մոտ

ԱՄՆ զինված ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրանի սահմանների հարակից տարածքներում։ Գործողություններին մասնակցել են Boeing…

7 minutes ago

76.537 քաղաքացի 6.2 մլրդ դրամի սոցիալական կրեդիտ է ստացել

76537 քաղաքացի 2025թ. հայտարարագրման արդյունքում ստացել է 6մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. հայտարարել է…

26 minutes ago

Պետական միջոցառումներին օրհներգը կհնչի կենդանի կատարմամբ

Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…

37 minutes ago

Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ. Հակոբյան

«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…

56 minutes ago

Նախագահ Թրամփը հավատարիմ է այս գործընկերությանը, ես՝ նույնպես. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…

1 hour ago

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

15 hours ago