ԲՀԿ-ական պատգամավորներն առաջարկում են 7 նստատեղ ունեցող տրանսպորտի վրա գազաբալոնը թույլատրել տեղադրել բացառապես մեքենայի տանիքին
Ազգային ժողովի պատգամավորներ Արթուր Դալլաքյանը և Արտյոմ Ծառուկյանը առաջարկում են «Տրասնպորտի մասին» օրենքում լրացում կատարել:Նախագծով նախատեսվում է, որ 7 (ներառյալ՝6+1) կամ ավելի նստատեղ ունեցող ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի վրա գազաբալոնային սնման համակարգ տեղադրելիս գազաբալոնը կթույլատրվի տեղադրել բացառապես մեքենայի տանիքին, և այն պետք է փակված լինի արտաքին միջավայրից արտաքին ծածկով:Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ օրենքը ընդունելու դեպքում 6 ամիս ժամանակահատված կտրամադրվի այս օրենքով սահմանված տրանսպորտային միջոցներին վերասարքավորվելու համար:Ըստ հեղինակների՝ նախագիծը միտված է անվտանգության հարցերը կարգավորելու եւ լուծելու է այն հիմնախնդիրներից մեկը, որը արմատացած մարտահրավեր է մեր հասարակության անվտանգության եւ ապահով երթեւեկության համար: